Ի՞ՆՉ ՍԿԱՆԴԱԼ Է ՀԱՍՈՒՆԱՑԵԼ ՍԻՍԻԱՆՈՒՄ


ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթն է կազմակերպել, որին մասնակցելու հայտ են ներկայացրել ընդամենը երկու քաղաք` Էջմիածինը և Սիսիանը: Էջմիածնի քաղաքապետարանը ներկայացրել է մոտ 80 էջանոց միջոցառումների համալիր ծրագիր երիտասարդության և ազգաբնակչության համար: Սիսիանի քաղաքապետարանը ներկայացրել է... 8 էջանոց ծրագիր:

Հասկանալով, որ մրցութային փաթեթի ծրագրային և միջոցառումների կատարողական ու բովանդակային մասերով իրենք շատ թույլ են ու հաղթելու հնարավորութ յուններ չունեն, Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետը դիմել է կեղծիքների: Քանի որ հաղթողը որոշվելու է քվեարկության արդյունքում, նա հորդորել է իր մտերիմներին ամեն գնով ապահովել այդ քվեները: Այս փաստը բացահայտվել է ֆեյսբուքյան մի գրառման պատճառով, երբ օգտատերը բոլորին հուշել է, թե ինչպես կարելի է օրական մի քանի անգամ քվեարկել հօգուտ Սիսիանի...

Իհարկե, ի սկզբանե պարզ է, որ հաղթողը լինելու է Էջմիածինը, մանավանդ որ արդեն հեռուստատեսային ռեպորտաժի ժամանակ, գուցե միամտաբար նշվել է, որ Էջմիածինը նախընտրելի է: Այս քաղաքում շատ են երիտասարդական կառույցները, կատարվել են հսկայական աշխատանքներ, սակայն մրցույթը մնում է մրցույթ, ուստի այսօր արդեն մերժելի ու տարակուսելի է այն «նախաձեռնությունը», որով հանդես է եկել Սիսիանի քաղաքապետը...