Ամենաճիշտը հայամետ լինելն է


Այս ամառն իսկապես աչքի ընկավ քաղաքական ակտիվությամբ: Սկզբից տրանսպորտի ուղեվարձերի թանկացման դեմ համընդհանուր ընդվզումը` քաղաքապետա րանի մոտ այսօր էլ շարունակվող երիտասարդների նստացույցով, յուրաքանչյուր հինգշաբթի ազատամարտիկների հանրահավաքներով: Ներքաղաքական զարգացումների և Ե՞Մ, թե՞ Եվրասիական միություն շարունակվող բանավեճի շուրջ է զրույցը

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:

 

Ամենաճիշտը հայամետ լինելն է

 

Այն, ինչ կատարվում է այսօր, աննախադեպ է: Նորանկախ Հայաստանի քսան տարիների ընթացքում առաջին անգամ բողոքի հանրահավաքներ են հրավիրում ազատամարտիկները: Նրանց ներկայացրած պահանջները հայտնի են: Մասնավորապես, նրանց չի բավարարում ներկայիս ԱԺ-ի որակական հատկանիշները: Ինչպե՞ս կմեկնաբանեք առկա գործընթացները:

- Ձեր նշած երևույթները ես սենսացիա չեմ համարում: Քաղաքական առումով Հայաստանի կշիռն այսօր լրջորեն բարձրացել է նաև միջազգային հանրության շրջանակներում` կապված` խոսքի ազատության և ժողովրդավարութան կայացվածության աստիճանի հետ: Կարծում եմ` գործող իշխանություններն արգելք չեն հանդիսանում նշված երևույթների նկատմամբ: Եթե ազատամարտիկները ոտքի չկանգնեին էլ, բողոքները չէին վերանալու. բողոքներ միշտ էլ եղել են: Շատ դրական եմ համարում այն, որ մարդիկ պարզ, շիտակ խոսում են իրենց ցանկությունների մասին` թեկուզ երբեմն չգիտակցելով, որ հնարավորություններն ու ցանկությունները ոչ միշտ են համընկնում: Եղած հնարավորությունների շրջանակներում իշխանությունները փորձում են լուծում տալ բողոքներին, բայց դրանք իսպառ վերացնել ընդհանրապես աշխարհում հնարավոր չէ, որովհետև միշտ հասարակության ցանկությունները պետք է առկա հնարավորություններից ավելին լինեն: Հայաստանում եղած հնարավորությունների սահմաննե րում դրանց լուծումներ կտանք: Ինչ վերաբերում է ազատամարտիկներին, մենք արդեն նրանց արտոնությունները հավասարեցրեցինք զինծառայողների արտոնություննե րին: Պարզապես ազատամարտիկներին լավ չի հրամցվել, որ երկրապահը ոչ թե հասարակական կազմակերպության անունն է, այլ այդ անունը առաջացել է հենց նրանց միջոցով, ովքեր ինքնակամ մասնակցել են ղարաբաղյան պատերազմին: Ինչ խոսք, որ հասարակությունը պարտավոր է աջակցել նրանց բոլոր հարցերում, իսկ իշխանութ յունները պետք է ականջալուր լինեն և որոշակի խնդիրներ լուծեն: Ես կարծում եմ` Ազգային ժողովի առաջիկա նիստերում կքննարկվեն նաև այն խնդիրները, որոնք բարձրաձայնում են ազատամարտիկները:

Բայց ազատամարտիկները Ձեր հիշատակած արտոնություններն իրենց նկատմամբ ծաղրանք համարեցին:

- Դա վատ տեղեկատվության հետ-ևանք է: Կարծում եմ` մոտ ապագայում այլ օրենքներ էլ կլինեն այդ փոփոխությունների հետ կապված: Ազատամարտիկներն առաջիկայում ևս այլ արտոնություններ կունենան, ինչը կապված կլինի բյուջեի հնարավորությունների հետ: Հավատացած եմ` նրանց համար բավական արտոնյալ պայմաններ կստեղծվեն: Իսկ ինչ վերաբերում է նոր Ազգային ժողով ստեղծելուն և այլն, դա արդեն քաղաքացիական ձգտումների ոլորտ չէ, այլ քաղաքականության մեջ մտնել է նշանակում: Եթե ինձ ասեն, թե որևէ քաղաքական ուժ կա, որը ժամանակի մեջ կկարողանա փոխարինել, ես կպատասխանեմ հետևյալը` աշխատեք, որպեսզի փոխարինեք ոչ թե Երևանում, ոչ թե Ազատության հրապարակում, այլ այլընտրանքային ծրագրերով հանդես եկեք մարզերում, ժողովրդի մոտ:

Բայց հանրահավաքներում և ինձ հետ զրույցներում նրանք հավաստիացնում են, որ իրենք աթոռակռիվ չեն անում: Նրանք ցանկանում են ունենալ, իրենց բառերով ասեմ` ազատ, մաքուր` չկեղծված ընտրություններով ձևավորված իշխանություններ:

- Ես չեմ կարծում, որ Հայաստանում շատ անարդար են ընտրությունները: Մանավանդ վերջին տարիների ընտրություններին բացի բարձրագոչ խոսքերից, որևէ ռեալ բողոք չի ձևավորվել հասարակության մեջ: Պարզապես մարդիկ ձգտում են ավելի լավին` փորձելով ժամանակին հակադրվելով որոշակի խնդիրներ լուծել: Այլ բան է` դրանք լուծելի՞ են, թե՞ լուծելի չեն: Այլ բան է` կկարողանա՞ն լուծել, թե՞ չեն կարողանա լուծել: Ես կարծում եմ` այսօր մենք կարողանում ենք լուծել, իսկ եթե կգա մի ուժ, որը ավելին կկարողանա անել, պետք է այլընտրանքային ծրագրեր ներկայացնի, որոնց հավանություն պետք է տա ժողովուրդը: Կարծում եմ` որևէ այլընտրանքային ծրագիր այսօր շրջանառության մեջ չկա:

Մի երկու հարց էլ` արտաքին քաղաքականության ոլորտից: Նոյեմբերին սպասվում է ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը: Համացանցում խոսվում է Հայաստանի եվրոպական կողմնորոշման համար Ռուսաստանի դժգոհության մասին: Ի վերջո մենք դեպի ու՞ր կգնանք, դեպի Եվրամիութ յո՞ւն, թե՞...

- Ռուսաստանում, ինչպես ցանկացած այլ պետությունում, տարբեր հոսանքներ կան, որոնց մի մասը խրախուսում եմ, մի մասն էլ քննադատում: Ինչ վերաբերում է ասոցացման համաձայնագրին, ապա այդ մասին խոսում են` առանց հաշվի առնելու, որ դրա տեքստը դեռ չենք տեսել, հաշվի չառնելով, որ այն դեռևս գործընթացի փուլում է: Այն, ինչը դեռ քննարկման փուլում է, կարծում եմ` որևէ մեկը պետք է չտեսներ: Մենք այսօր ընդամենը գաղափարների մասին ենք խոսում: Իսկ երբ արդեն նախաստորագրման պահը կգա, և ստորագրվելիք փաստաթուղթը շրջանառության մեջ կդրվի, թե´ քաղաքական ուժերը, թե´ հասարակական ուժերը, թե´ Աժ-ն լսումների միջոցով վերջնական եզրահանգումը կտան: Հայաստանը պետք է կարողանա իր փոխհարաբերություններն իրատեսական դարձնել ցանկացած պետության հետ: Մի մասը խռովում է Ռուսաստանից, մի մասը խռովում է Եվրոպայից, իսկ իշխանությունները չեն կարող լուրջ չվերաբերվել և զգոն չլինել: Կարծիքները այլ բան են, քաղաքական մկրտությունն ու ճանապարհը և դրանից բխող` խնդիրների լուծումը այլ բան:

Կարծիքներ կան, ու նաև պնդում են, որ Հայաստանի ապագա ուղու ընտրությունը պետք է կատարի Հայաստանի ժողովուրդը: Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ ասոցացման համաձայնագրի տեքստի հրապարակումից, դրա քննարկումից հետո այդ մասին որոշման կայացումը կատարվի հանրաքվեի միջոցով:

- Նման պարտադրանք չունի մեր Սահմանադրությունը: Ցանկացած որոշում, ցանկացած պայմանագիր ցանկացած դեպքում կարելի է նաև անվավեր ճանաչել: Այն ուժերը, որոնք իրենց այլընտրանքային ծրագիրը կունենան, ժողովուրդն իրենց կընտրի և կարող են քաղաքականությունը փոխել: Այսօր ժողովուրդն ընտրել է այն, ինչ ունենք. նրանք են պատասխանատու, այդ պատասխանատվության բեռն էլ իրենց ուսերին պետք է լինի: Այսինքն, ամեն ինչ չի կարելի բարդել ժողովրդի վրա:

Վերջին հարցը. Գալուստ Սահակյանի անձնական կարծիքով, մենք ավելի շատ եվրոպակա ՞ն քաղաքակրթության կրողներ ենք, և եվրոպակա ՞ն ուղիով գնալը մեզ համար ճիշտ կլինի, թե՞եվրասիական:

- Ճիշտ ուղիները միշտ հատվածային են լինում: Ըստ Գալուստ Սահակյանի կրած գաղափարախոսության` ամենաճիշտը հայամետ լինելն է և մեր հայկական արժեհամակարգը պաշտպանելը: Այդ ամենը հաշվի առնելով, մենք պետք է համագործակցենք ցանկացած պետության հետ` լինի Ռուսաստան, թե Եվրամիության պետություններ:


 


 


 

Եվ այսօր քաղաքական բանավեճի հիմնական թեման նորից մնացել է նույնը` ամերիկաներին, ռուսաստաններին, եվրոպաներին հրավիրենք, որ մեզ կառավարեն, թե թուրքերը գան` բայց, հասկանալի է, արդեն առանց հրավերի... Եվ այսպես, մինչև ե՞րբ…:

Գրի առավ` Լ. Մ.