Խորին խոնարհում` համասեռամոլների հիշատակին


Նրանցից գարշողները թող չուրախանան, երկրպագուներն էլ թող չտխրեն. հերթական հուշարձանը դրվել է ոչ թե մարդկային այս երրորդ սեռի արմատը երկրիս երեսից կտրվելու պատվին, այլ նացիզմի զոհ-գեյերի հիշատակին:

Եվ ո՞ւր էին այն տարիներին այս «փոքրամասնության» ցավով տառապող զարմանազան իրավապաշտպանները, որ չէին բռնում նացիստների ձեռքն ու չէին աղմկում, որ դրանց խնայել-փայփայել-խրախուսել է պետք: Փոխարենը` հիմա հատուկ հուշարձաններ են կանգնեցվում: Այդպիսիք արդեն կան Բեռլինում, Ամստերդամում, Բարսելոնայում, Սիդնեյում ու Սան-Ֆրանցիսկոյում: Իսկ մինչ այս տարեվերջ նացիստական հետապնդումներից տուժած համասեռամոլների հուշարձան կհայտնվի նաև Թել-Ավիվում` գեյ-կենտրոնի շտաբ-բնակարանից ոչ հեռու (հաղորդել է Newsru.co.il-ը):

Այս նախաձեռնության հեղինակը քաղաքային խորհրդի անդամ, «ՄԵՌԵՑ» կուսակցության ներկայացուցիչ Էրան Լևն է, ում առաջարկը պաշտպանել է քաղաքապետ Ռոն Խուլդաին: Ենթադրվում է, որ նախագիծը կարժենա 150 հազար շեքել (ավելի քան 40 հազար դոլար):

Իսրայելում սա կլինի նացիզմի ոչ հրեա զոհերի առաջին հուշարձանը:

Ոչ պաշտոնական տվյալներով` նացիստական համակենտրոնացման ճամբարներում զոհվել է 7-10 հազար համասեռամոլ: Կոթողի կողքին փակցվելիք ցուցանակի վրա նկարագրվելու է նացիստական Գերմանիայի գեյերի պատմությունը, իսկ հուշաքարին գրվելու է` «Ի հիշատակ նրանց, ովքեր նացիստների կողմից հետապնդումների են ենթարկվել սեռական նախապատվությունների և գենդերային բացահայտումների համար»: