Անվճարունակ թեկնածուի հախից բանկը կգա


Վրաստանի նախագահի թեկնածու Ակակի Ասատիանիին վռնդել են բնակարանից` վարկն ամբողջովին մարել չկարողանալու պատճառով (տեղեկացրել է «Գոլոս Ռոսիի»-ն):

Վրացական «Ավանդապահների» ներկայիս առաջնորդ, նախկինում` երկրի Գերագույն խորհրդի նախագահը, փաստորեն անվճարունակ է այնքան, որ սեփական բնակարանն էր գրավ դրել հիփոթեքային վարկի դիմաց ու արդեն դրանից էլ է զրկվում: Դատարանի վճռով, իհարկե:

Երբեմնի բարձրաստիճան պաշտոնյան և ներկայի նախագահացուն առայժմ չի մեկնաբանել կատարվածը: