Գյուղատնտեսական կենդանիներից` հեռո´ւ


Մոտավորապես այսպես է ձևակերպվել դատական որոշումը 23-ամյա բրիտանացի Ռոբերտ Նյումանի նկատմամբ: Ուիլթշիրի ֆերմայում Ռոբերտը անհարմար վիճակի մեջ է հայտնվել. ա˜յծ է բռնաբարել: Դատարանը մեղադրանք է հարուցել, բայց նրան գրավով ազատ է արձակել: Հիմա դատավճռով նա ստիպված է հեռու մնալ գյուղատնտեսական կենդանիներից: Հետաքրքիր է, իսկ վայրի գազաններին մոտենալ կթույլատրվի՞: Երևի չարգելեն, եթե նա ինքը կարողանա: Նյումանի առջև այլևս փակ են երկրի բոլոր անասնաբուծական ֆերմաների և անասնաբակերի դռները (տեղեկացրել է Mirror-ը): Բացի այդ երիտասարդը երեկոյան ժամը 4-ից մինչև առավոտյան ժամը 7-ը իրավունք չունի տնից դուրս գալ:

Վերջնական դատավճիռը կհրապարակվի սեպտեմբերի 12-ին, և չի բացառվում, որ այծասեր տղամարդն ավելի խիստ պատժի ենթարկվի. բրիտանական օրենսդրութ յամբ նա կարող է 6-ամյա կալանք կրել:

Կենդանիների պաշտպանները նշում են, որ ընտանի կենդանիներն ու անգամ թռչունները հաճախ են սեռական բռնությունների ենթարկվում մարդկանց կողմից: