Առակս զի՞նչ ցուցանե
*** Հերիք չէ` օձ է,
Երազում է թևեր էլ ունենալ...
*** Շատերն են ուզում իրենց կանանց
*** Պենելոպե տեսնել, բայց դրա համար պետք է ընդամենը... Ոդիսևս լինել...
*** Աղվեսով գործը հո չի՞ վերջանում.
*** Վարազն ու էշն էլ են խարդախ լինում...
*** Հետաքրքիր է` անառակ որդին կվերադառնա՞ր հոր մոտ, եթե նա´ էլ աղքատացած լիներ...
*** Իմ մասին այնպիսի բաներ գիտեն, որ ինքս էլ չգիտեմ...
*** Որդը վարդին յուրովի էր սիրում...
*** Այստեղ աղոթում էր Աստծուն,
Այնտեղ` աղտոտում անմեղին...
Ղեկ+ավարը
Երբ ղեկավարն անկարող է ղեկը վարել,
Բայց և իր չաղլիկ պաշտոնը
Ոչ մի կերպ չի ուզում թողնել,
Նրա ղեկ-ավարա+ծ օբյեկտը
Արագ կարող է... նալերը տնկել...
Կենսական պլյուս...
Պետք էր` խլուրդ էր,
Պետք էր` քաջ աքլոր,
Պետք էր` շա˜տ շունն էր,
Պետք էր` սուս կատու.
Նայած թե ում էր
Գործը առնչվում...
*** Թունավոր մեկն անմեղ մեկի մասին ասաց.
- Բայց նա շա˜տ կեղծավոր է:
- Լավ է լինի կեղծավոր, քան քո նման թունավոր,- լսվեց քմծիծաղով պատասխանը:
*** Էշին պաշտոն տվեցին` հրեշ դարձավ, պաշտոնից զրկեցին` դարձյալ նախկին էշը դարձավ...
Յուրահատուկ ժպիտ...
Գողություն, ստորություն անելիս կամ զրպարտելիս`
Ռեզինի պես ձգած ժպիտն անպակաս էր երեսից...
«Հոգատարություն»
Այնքան «հոգ տարան», մինչև հոգին առան...