Հ Ա Յ Ր Ե Ն Ա Կ Ա Ն Չ


q Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հավաքական Անվտանգության Պայմանագրի կազմակերպության խորհրդի սեպտեմբերին նախատեսվող հերթական նստաշրջանում Հայաստանը ստանձնելու է կազմակեր պության նախագահությունը: Զրուցակիցները քննարկել են այդ ընթացքում ՀԱՊ գործունեության առաջնային ուղղությունները, կազմակերպության առջեւ ծառացած հիմնական խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Անդրադարձ է եղել նաեւ ՀԱՊ կազմակերպության կանոնադրական մարմինների աշխատանքին, մասնավորապես նշվել է, որ առաջիկայում Հայաստանում անցկացվելու են ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհուրդների եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերը: Զրուցակիցները խոսել են նաեւ վաղը մեկնարկող «Ռուբեժ 2008» զորավարժությունների մասին: q Այսօր լրանում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնավարման 100 օրը: Այդ առիթով Երևանի «Գոլդեն Փելես» համալիրում նախարարը կհանդիպի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: q Ս.թ. հուլիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին: Հանդիպման սկզբում Ս. Օհանյանը փաստեց, որ Մեծ Բրիտանիան ժողովրդավարական ավանդական արժեքներ ու ավանդույթներ ունեցող, ինչպես նաև Եվրոպական Միության առանցքային երկրներից է, որի հետ ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակելու է պաշտպանության բնագավառում համագործակցության շարունակական զարգացումը: Ս. Օհանյանը փաստեց նաև, որ Հայաստանը թևակոխել է Եվրոպայի հետ հարաբերությունների որակական նոր փուլ և որ լուրջ քայլեր են ձեռնարկվում եվրոպական երկրների հետ ռազմական և ռազմաքաղաքական բնագավառում համագործակցությունը պատշաճ մակարդակի հասցնելու ուղղությամբ: Հանդիպման ընթացքում նախարարը նշեց, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնում զարգացնել համագործակցությունը հատկապես խաղաղապահ ոլորտում` իր ուժերի սահմաններում աջակցելով նաև Աֆղանստանում իրականացվող գործողություններին, որտեղ Մեծ Բրիտանիան շուրջ 8.500 հոգանոց զորակազմ է տեղակայել, ինչպես նաև հավելեց, որ հաշվի առնելով ՀՀ զինված ուժերի` ներկայումս ակտիվ բարեփոխումների փուլում գտնվելու հանգամանքը, կարևորվում է վերոնշյալ երկրների ռազմական համագործակցությունը: Ս. Օհանյանը նշեց նաև, որ ողջունելի է Մեծ Բրիտանիայի զինված ուժերի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը ս.թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում կայանալիք «Համատեղ աղեղ, Համատեղ նիզակակիր 2008» զորավարժությանը` փաստելով, որ մասնակցությունը նման միջոցառումներին նպաստում է երկու երկրների զինված ուժերի փոխգործունակության զարգացմանը: Կողմերը քննարկեցին նաև ռազմական բնագավառում երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին և դրանք առավել խորացնելու հեռանկարներին առնչվող հարցեր: Հանդիպման ավարտին Ս. Օհանյանը, ի դեմս դեսպանի, շնորհակալություն հայտնեց բրիտանական կառավարությանը` առ այսօր ցուցաբերած օգնության համար և պատրաստակամություն հայտնեց, մեր երկրի հնարավորությունների շրջանակներում, օգտակար լինել վերջիններիս: