Ծառայողական բնակարանների հերթական բաշխում


Զինծառայողների բնակարանային խնդիրները միշտ էլ եղել են ՀՀ Կառավարության և պաշտպանության նախարարության ղեկավարության ուշադրության կենտրոնում: Ս.թ. հուլիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը մասնակցեց ՀՀ պաշտպանության նախարարության կողմից զինծառայողներին հատկացվող ծառայողա կան բնակարանների բաշխման և բնակշենքի հանդիսավոր բացման արարողությանը: Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 62 շենքում բնակարանամուտ տոնող 40 զինծառայողների Սեյրան Օհանյանը հանձնեց բնակարանների ծառայողական վկայագրեր. պահը հուզիչ էր, իսկ բնակարանատեր դարձած զինծառայողների խոսքերն անկեղծ էին և սրտաբուխ` ասված կամ չասված յուրաքանչյուր խոսք լի էր երախտիքի զգացումով: Հավաքվածներին շնորհավորական խոսք հղեց ՀՀ պաշտպանության նախարարը` մասնավորապես ասելով. «Հարգելի հայրենակիցներ, սիրելի զինծառայողներ Ջերմորեն ողջունում եմ բոլորիդ և շնորհավորում` բնակարանամուտի կապակցությամբ: Զինվորական ծառայությունն առանձնահատուկ է իր դժվարություններով և զրկանքներով, որոնք իրենց ուսերին կրում են հայրենիքի պաշտպանության սուրբ գործին նվիրված մեր զինծառայողները: Այդ իսկ պատճառով զինծառայությունը հանդիսանում է գերակայող` մյուս գերատեսչությունների, ծառայությունների նկատմամբ: Զինծառայող ների սոցիալական պաշտպանվածության խնդիրները մեր իշխանությունների, հատկապես ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարության առօրյա գերակա խնդիրներից են, ասել է թե զինծառայողների համար ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի վերջիններս կարողանան պատվով կատարել իրենց առջև դրված խնդիրները: Լսելով ձեր հուզիչ ելույթները, թե ինչպիսի ուրախություն և հպարտություն եք ապրում, նույն զգացումներով էլ ես սեղմում էի յուրաքանչյուրիդ ձեռքը` շնորհավորելով բնակարանամուտը: Այս տարի նախատեսվում է Երևանում և սահմանամերձ շրջաններում կառուցել և զինծառայողների շահագործմանը հանձնել շուրջ 450 բնակարան: Ի դեպ, բնակարանների բաշխման` ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան հանձնաժողովը սկզբունքային և արդարացի մոտեցում է ցուցաբերում այս գործընթացն իրականացնելու գործում: Մշակվում է նաև հիպոթեքային վարկի հայեցակարգ` ինչպես հիմնական, այնպես էլ ծառայողական բնակարանների կառուցման համար: Գործընթացն անմիջապես հսկվում և իրականացվում է ՀՀ վարչապետի կողմից. կարճ ժամկետներում լուծվելու է նաև այդ խնդիրը: Շնորհավորում եմ և ցանկանում անձնական, ընտանեկան երջանկություն: Թող այս բնակարանները լցվեն մանկան ճիչերով` ծնվեն արու զավակներ, որպեսզի մեր երկիր լինի ապահով, իսկ բանակը` հզոր` ինչը կապահովի հայ ժողովրդի հետագա զարգացումը, որն, ի դեպ, կախված է յուրաքանչյուր հայ ընտանիքի երջանկությունից» : Այնուհետև Ս.Օհանյանը շրջայց կատարեց նորակառույց շենքում, ստուգեց կատարված աշխատանքները. նախարարը նկատեց, որ բնակարաններն հագեցված են բնակկենցաղային անհրաժեշտ պարագաներով, գազաֆիկացված են, ունեն նաև անհատական ջեռուցման համակարգ: Միջոցառման ավարտին պաշտպանության նախարարը հավաստիացրեց բոլորին, որ արվում է ամեն ինչ` զինծառայության պայմանները բարելավելու և սպայակազմի կյանքն առավել բարեկեցիկ դարձնելու համար: q Երեկ Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար պարոն Արթուր Բաղդասարյանը ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության հետագա զարգացման խնդիրները, կարեւորվել են «Ռուբեժ-2008» համատեղ հրամանատարաշտաբային զինավարժությունների պատշաճ կազմակերպման e6 անցկացման հարցերը: Անդրադարձ է կատարվել հուլիսի 25-ին Մոսկվայում ՀԱՊԿ բարձր մակարդակի աշխատանքային խմբի նիստում քննարկվող հարցերին: Քննարկվել են նաեւ Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով սեպտեմբերի սկզբին ՀԱՊԿ երկրների անվտանգութ յան խորհրդի քարտուղարների նիստի կազմակերպման եւ անցկացման հետ կապված հարցեր: q Երեկ ՀՀ Կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ «Ռուբեժ 2008» զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը, որից հետո կայացավ մամլո ասուլիս ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ն.Բորդյուժայի և ՀՀ Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա. Բաղդասարյանի մասնակցությամբ: