Կուզենայիք անկեղծանալ


1. Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: 2. Եթե ոչ հայ, ապա որ ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: 3. Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչ այժմ կբարձրաձայնեիք: 4. Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային: 5. Որևէ զավեշտալի դեպք` Ձեր կյանքից, կամ սիրելի անեկդոտը:1. Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: 2. Եթե ոչ հայ, ապա որ ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: 3. Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչ այժմ կբարձրաձայնեիք: 4. Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային: 5. Որևէ զավեշտալի դեպք` Ձեր կյանքից, կամ սիրելի անեկդոտը: 1. - Ինձ համար ոչինչ հեշտ չի եղել: Սովորելը, ապրելը, մարդկանց հետ հարաբերվելը ամենահեշտն է, բայց դժվարը, այս ասպարեզը, որ ես ընտրել եմ` պահպանել մաքրությունն ու ազնվությունը: Ա°յ, դա շատ դժվար է: 2. - Նախ ասեմ` միայն հայ: Եթե ոչ… գուցե թե բելառուս: 3. - Ես հիմա էլ պիտի պահեմ իմ ներսում, և ոչինչ ինձ չի կարողանա ստիպել, որ իմ ծածկագրերը «վերծանեմ» իմ հանդիսատեսի համար: Դա երևի ուրիշ մասնագիտության տերեր կարող են, բայց արտիստն իրավունք չունի: 4. - Տիեզերքը: Միայն տիեզերքը և աստվածային փիլիսոփայությունը մնացել են ինձ համար առեղծվածային: Երբեմն-երբեմն երազների մեջ տեսնում ենք, բայց չենք կարողանում վերծանել: Էդպես էլ նորից մնում են առեղծվածային: 1. _ Ընդհանրապես, ամենադժվարը, դա սեփական ես-ից ժողովրդին ծառայելու մղվելն է, որովհետև միշտ յուրաքանչյուրը ձգտում է իր սեփական խնդիրներով առաջնորդվել, իր ես-ը առաջ քաշել: Բայց ես անցել եմ այդ փուլը և ինձ համար ամենակարևորը ժողովրդին ծառայելն է` յուրաքանչյուր կարգավիճակով: Լինի դա հասարակական, քաղաքական, թե այլ հիմունքներով: 2. - Երբևէ ոչ մի ազգ չէի նախընտրի. միայն հայ: Որպես համակրանք` որոշակիորեն ռուսներին: 70 տարի կապված ենք եղել և ավելի ճանաչելի են ինձ համար, քան ամերիկացիները, անգլիացիները: Ամերիկացիները, ըստ իս, մի բան ասում են, ուրիշ բան անում են: Ռուսները ավելի անմիջական են: 3. Գուցե այնպիսի քայլեր, որոնք պատիվ չեն բերում: Ասենք ինչ-որ կնոջ կամ աղջկա նեղացնելը, որ եղել է երիտասարդ ժամանակ: Ինչը այսօր չէի անի ոչ մի դեպքում, որովհետև ես կնամեծար եմ և հարգանքով եմ վերաբերվում: Կնոջ մեջ ոչ միայն սեռական պատկանելություն եմ տեսնում, այլ ավելի մաքուր տեսանկյունից` որպես քույր, մայր, աղջիկ: 4. Ասենք ապերախտ լինելը: Ո՞նց կարող է մարդ ապերախտ լինել: Մեր սերնդի հարաբերություններում ամեն ինչ փոխադարձ էր. հարգում էր` հարգում էիր: Ինձ համար անհասկանալի է` ո՞նց կարող ես դու մեկին սիրել, հարգել` ինքը քեզ չսիրի և չհարգի: Ո՞նց կարող ես դու իր մասին հոգալ, ասենք մարդուն նվիրում ես հեռուստացույց` ընկերական միտումով, իրեն մի քիչ լավ (հզոր) զգա, իսկ ինքը ընկնում է 5000 դրամի հետևից: Այդ ալիքաձև մոտեցումները, երբ մարդիկ կարող են մղվել դեպի բարոյականութ յուն` միառժամանակ հետո էլ, նույն ձևով` դեպի անբարոյականություն: 5. -1958 թ. էր: Արաբկիրը մինչև Կիևյան փողոց էր հասնում, այն ժամանակ Կոմիտաս փողոց չկար: Այնքան էի հոգնել, որ տրամվայի մեջ քնել էի: Իմ կանգառն անցանք. վերջին կանգառում, տոմսավաճառը արթնացրեց, հարցնում է. «Տղա ջան, որտե՞ղ ես իջնում»:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ