«Մեր թշնամու բարեկամը մեր թշնամին է»


Ադրբեջանում ռուսական համայնքի գրասենյակի առջև անցյալ շաբաթ բողոքի ցույց են անցկացրել Թյուրքական շարժում հասարակական միավորման ակտիվիստները£ Զարմանալիորեն Բաքվում ռուսական համայնքի ղեկավարը` Միլլի մեջլիսի պատգամավոր Միխայիլ Զաբելինն անտեղյակ է եղել այդ ցույցից£ Ավելին, նա ասել է, որ ինքը մինչ այդ նույնիսկ չի էլ լսել նման կազմակերպության մասին: Մինչդեռ ցույցը հենց նրա, ավելի ստույգ` նրա երկու «հանդգնությունների» դեմ է եղել, ինչի համար էլ ցուցարարները նրանից պահանջել են լրատվամիջոցներով պաշտոնապես ներողություն խնդրել£ Նախ, դեռևս մայիս ամսին նա առաջարկել է ռուսերենին երկրորդ պետական կարգավիճակ տալ£ - Տարօրինակ է, որ իմ այդ հայտարարությունը արձագանքվում է մեկուկես ամիս հետո£ Այդուհանդերձ, հանդես գալով այդ նախաձեռնութամբ, ես հասկանում եմ, որ այն անկարելի է իրականացնել մոտակա ժամանակներում, քանի որ դրա համար առնվազն հանրաքվե պետք է անցկացնել£ Իսկ այդ առաջարկությամբ հանդես եմ եկել, որովհետև դա ցանկանում է Ադրբեջանի բնակչության մեծ մասը,¬ ասել է Զաբելինը£ Սակայն թյուրքական շարժման այդ ցույցի արմատներն այլ «հողում» են զորացել£ "ծՏՉՏրՑՌ-ԸջպՐոՈռՊՋՈվ" լրատվական կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդովը ցավագին «ափսոսանք» է հայտնել, որ` - Ադրբեջանի ռուսական համայնքի ղեկավարությունը, կոնկրետ` պատգամավոր Միխայիլ Զաբելինը պասիվ կերպով մասնակցում են Հայաստանի հետ լրատվական պատերազմին£ Մ. Ահմեդովը նշել է, որ առանձին դեպքերում նրանք նույնիսկ խաղալիք են դառնում` Ադրբեջանի դեմ քարոզչական պատերազմում£ Ու նաև «հուշել» է` - Ես շատ կուզենայի, որ Զաբելինը, սլավոնական ազգերի ներկայացուցիչ ադրբեջանցի մշակույթի գործիչներն ու քաղաքական գործիչները մեկնեին Մոսկվա և վիճեին, քննարկեին մոսկովյան քաղաքագետների, հայերի օգտին աշխատող` Մարկեդոնովի և մյուսների հետ£