ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ ՉՈՒՆԻ


Սկիզբը նախորդ համարում Իրաքյան վարչակարգի կողմից Պարսից ծոցում համընդհանուր լարվածություն ստեղծելու և ԱՄՆ-ի կողմից այնտեղ անկայուն վիճակ հրահրելու չարաբաստիկ հետևանքներից մեկը Իրանի Իսլամական Հանրապետության մարդատար ինքնաթիռի վրա հարձակումն էր£ 1988թ. հուլիսի 3-ին, երբ այդ ուղևորատար ինքնաթիռը ճախրում էր իրանական ջրային տարածքների, մասնավորապես «Հենգամ» կղզու մոտակա ջրային տարածքների վրայով, ամերիկյան Վինսենս նավից, որը ներխուժել էր Իրանի ջրային տարածքներ և հաստատվել այնտեղ, երկու հրթիռ արձակվեց նրա ուղղությամբ£ Ինքնաթիռի ողջ անձնակազմը և բոլոր ուղևորները ողբերգական ձևով զոհվեցին£ Այս ակնհայտ ագրեսիայի հաջորդ օրը, հուլիսի 4-ին, Իրանի Իսլամական Հանրապետությունը նամակով դիմեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին` պահանջելով շտապ հրավիրել ԱԽ-ի նիստ` հարցը քննարկելու նպատակով£ 1988թ. հուլիսի 16-ին գումարվեց ԱԽ-ի նիստը£ Իրանի Իսլամական Հանրապետության կողմից ներկա էր այն ժամանակ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող դոկտոր Վելայաթին, իսկ ԱՄՆ-ն ներկայացնում էր այն ժամանակ ԱՄՆ-ի փոխնախագահ հանդիսացող Ջորջ Բուշը£ Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարն իր ելույթում նշեց.« Պարսից ծոցում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը եղել է միայն մահվան, անօրինականության ու չարիքի աղբյուր և բացի անկայունությունից որևէ այլ արդյունք չի ունեցել£ ԱՄՆ-ի հանցավոր գործողությունը այլ երկրի ինքնաթիռի վրա հարձակվելու և այն օրինական պաշտպանություն որակելու համար, որևէ հիմնավորում չունի£» ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 616 բանաձև (1988թ.) Անվտանգության խորհուրդը, լսելով դոկտոր Վելայաթիի և Ջորջ Բուշի ելույթները, իր 1988թ. հուլիսի 20-ի թիվ 3831 նիստում հաստատեց առաջարկված բանաձևի նախագիծը£ Բանաձևում նշված է. «Անվտանգության խորհուրդը, քննարկելով ԻԻՀ մշտական ներկայացուցչի տեղակալի 1988թ. հուլիսի 5-ի նամակը` ուղղված Անվտանգության խորհրդի ղեկավարին եւ ունկնդրելով ԻԻՀ ներկայացուցչի (այն ժամանակ արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Ալի Աքբար Վելայաթի) եւ ԱՄՆ-ի ներկայացուցչի (նախագահ Ջորջ Բուշի տեղակալ) հայտարարություններն ու խոսքերը, խորը ցավ հայտնեց այն կապակցությամբ, որ «Իրան էյր» ընկերության ոչ ռազմական օդանավը միջազգային ծրագրավորված թիվ 655 թռիչքի ընթացքում, Հորմոզ նեղուցի վրայով թռնելուց կործանվել է ԱՄՆ ռազմանավից (Վինսենս) արձակված հրթիռով, շեշտեց (Պարսից) Ծոցի տարածաշրջանում անկողմնակալ հետաքննության միջոցով դեպքի մանրամասները պարզաբանելու անհրաժեշտությունը եւ արեց հետեւյալ հայտարարությունները. 1. Խորը ցավ ենք հայտնում ամերիկյան ռազմանավից արձակված հրթիռով իրանական ոչ ռազմական օդանավի կործանման կապակցությամբ եւ խորապես ցավակցում ենք անմեղ մարդկանց ողբերգական մահվան համար£ 2. Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում այս վշտալի դեպքի զոհվածների ընտանիքներին եւ նրանց կառավարություններին ու երկրներին£ 3. Ողջունում ենք ԻԻՀ _ի դիմումին ի պատասխան բոլոր հանգամանքները քննելու համար հետաքննական խումբ ստեղծելու վերաբերյալ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության որոշումը, ինչպես նաեւ ԱՄՆ եւ ԻԻՀ հայտարարությունը այն մասին, որ իրենք որոշել են համագործակցել Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության քննման գործում£ 4. Նման դեպքերը կանխելու համար հորդորում ենք 1944թ. Չիկագոյի կոնվենցիայի բոլոր անդամներին բոլոր պայմաններում ճշգրտորեն կատարել քաղաքացիական ավիացիայի անվտանգության կանոնները եւ հատկապես այդ կոնվենցիայի հավելվածները£ 5. Խորհրդի թիվ 598 (1987) բանաձեւի արագ եւ ամբողջական կատարման անհրաժեշտությունը հայտատարում ենք Իրանի եւ Իրաքի միջեւ վեճի համապարփակ, արդար, ազնիվ եւ կայուն լուծման միակ հիմք, հայտնում ենք մեր օժանդակությունը գլխավոր քարտուղարին սույն բանաձեւի կատարման գործում եւ հանձն ենք առնում գլխավոր քարտուղարի հետ համագործակցությունը իր նախագծի կատարումը արագացնելու համար»£ ԻԻՀ-ն բացի Անվտանգության խորհրդից եւ Իկաո խորհրդից բողոք է ներկայացրել նաեւ Հաագայի միջազգային դատարանում£ ՄԱԿ-ի մասնագիտացված տարրը, այսինքն` Իկաոն (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) եւս զերծ չի մնացել քաղաքական հարցերից եւ տեխնիկական քննարկման ու Անվտանգության խորհրդին լուծման եղանակ ներկայացնելու փոխարեն ցավակցություն է հայտնել դեպքի զոհվածների բարեկամներին£ Թող լուսավորվի նրանց հոգին եւ վառ մնա հիշատակը: