Ուսո՞ւմ, թե՞ շոու բիզնես Մոիսեևին կլանեց վերջինը


Բորիս Մոիսեևին վռնդել են Սանկտ Պետերբուրգի համալսարանից` «ակադեմիական անբավարար առաջադիմության համար» անաչառ ձևակերպմամբ£ Հեռակա բաժնի մեթոդիստ Լարիսա Իվանովայի խոսքերով` «երկնագույն լուսնի» երգիչը նույնիսկ չի էլ փորձել մասնակցել ձմեռային ու ամառային քննաշրջաններին£ Դասախոսները երկար են սպասել, որ Բորյան կհայտնվի լսարաններում կամ հեռախոսով կբացատրի չներկայանալու պատճառները£ Սակայն մշտապես շրջագայություն ների մեջ գտնվող աստղը միայն ամռանն է ժամանակ գտել ֆակուլտետ զանգահարել` երբ արդեն նրա հեռացման հրամանը փակցված էր հայտարարությունների վահանակին£ Մինչդեռ նա այնքա¯ն դժվարությամբ էր հայտնվել գիտելիքների տաճարի պատերի ներսում£ Ի դեպ, նա կարող էր առաջին բարձրագույն կրթությունը ստանալ£ Խորեոգրաֆիկն, իհարկե, միջնակարգ է£ Ընդամենն անցյալ տարի, երգը շուրթին, նա փորձում էր ապացուցել, որ օրինակելի ուսանող է լինելու և Պետերբուրգ գալն իր երազանքն է£ Ուսման տենչով տոգորված` Մոիսեևը նույնիսկ Նևային նայող բնակարան էր ընտրել, որպեսզի քննաշրջանների ընթացքում բարեկամների մոտ կամ հյուրանոցում չիջևանի£ Բայց այդ շոու բիզնեսը… Ձմռանն այնքան «պատվերներ» եղան, որ դասախոսություններին ու քննություններին հերթ չհասավ£ Ամռան սկզբում էլ Սև ծովի առափնյա համերգները ժամանակ չթողեցին` գիտության գրանիտը կրծելու£ Փոխարենը` նրա վճարած 32 հազար ռուբլի ուսման վարձը պետք եկավ ֆակուլտետի կարիքներին£ Այդ գումարը վերադարձնել Մոիսեևը չի էլ պատրաստվում, բայց հոգեբանական կրթություն ստանալ` վճռել է. ընդ որում` որոշել է 2009 թ. նորից ընդունվել նույն բուհի նույն ֆակուլտետը£ …Լուրեր են շրջում, թե նույն` Սանկտ Պետերբուրգի պետհամալսարանում հոգեբանական կրթություն ստանալ է որոշել նաև Դիմա Բիլանը£ Բայց ոչ` Մոիսեևի խորհրդով£