Հեծանիվից անբաժան


Անցյալ շաբաթ Շագալի հայրենիքում` Վիտեբսկում շարունակվում էր «Սլավյանսկի բազար» փառատոնը£ Քմահաճ եղանակն, իհարկե, ի զորու չէր խաթարել երիտասարդ կատարողների մրցույթի կիսաեզրափակչի 1¬ին փուլի ընթացքը£ Որոտն ու կայծակները չէին խլացնում երգերի հնչյունները, իսկ ցերեկային կիզիչ արևի տակ անգամ ժյուրիի անդամ Օլեգ Գազմանովը իր հեծանիվն էր քշում£ Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն, իսկ առողջ մարդիկ` սեփական սովորույթները£ Օլեգ Գազմանովն էլ առանց սպորտ չի կարող և տեղի շուկայում իսկույն մի հեծանիվ էր գնել£ Շուկայի վաճառողներն այդ օրը ոգևորությունից զանգահարել են իրենց բարեկամներին ու մտերիմներին` ¬ Գազմանովն այստե°ղ է. առանց թիկնապահների… Նրա ընտրած կապույտ հեծանիվը 3 մետր չանցած, կոտրվել է, սակայն միացյալ ուժերով արագ վերացրել են անսարքությունը, և ժողովրդական արտիստը 61 հազար բելառուսական փողով գնված երկու անիվներով սլացել է հյուրանոցի ուղղությամբ£ Ասում են` Գազմանովի տները հեծանիվների կատարյալ հավաքակայաններ են հիշեցնում£ Հյուրախաղերի ընթացքում, եթե կազմակերպիչները հեծանիվներ չեն տրամադրում, Օլեգն ու իր թիմի անդամները վարձույթով են դրանք վերցնում£ Վիտեբսկում նա նույնիսկ մամլո ասուլիսին գնացել էր երկանիվով, որը հետո, գուցեև, նվիրի տեղի մանկական համույթին£