Անպատկառ երգը` նպատակ Գռեհիկ Զվերևը


Ռուսական ռադիոկայաններում իր «Սիրելի» կոմպոզիցիայի հաջողությամբ ոգեևորված, Սերգեյ Զվերևը մտադիր է անակնկալ մատուցել նաև ակումբային հանրությանը£ Շուտով ամենուր կարելի կլինի լսել այդ երգի աղմկահարույց ռեմիքսը£ Այս անգամ հեղինակը որոշել է հասարակությանը շփոթեցնել գռեհիկ բառապաշարով և գերծայրահեղ երաժշտական ձևավորմամբ£ Ակումբային այդ հիթի ստեղծման աշխատանքները Զվերևը հանձնարարել է ռուսական լավագույն դիջեյներից մեկին` Dj. Kamanaft¬ին (Ալ. Զեմցով)£ Առաջին կտրուկ պահանջը եղել է հրաժարվել ամեն տեսակի ոճական և պարկեշտության սահմանափակումներից£ Եվ դա հաջողվել է£ Երգով անպատկառություն կամ անպատկառ երգի քարոզիչ այս զույգը հաջորդ ռեմիքսի «զոհը» կդառնա Ալլա Պուգաչովայի սիրելի «Ալլա» երգը£ - Հիմա արդեն պարտադիր չէ Եվրոպա կամ Նահանգներ հասնել` այսպիսի ռեմիքսներ պատվիրելու համար,¬ իրենից գոհ ասել է երաժշտահենը£ Աստղը ինքնացնցված է£ (Ըստ ռուսական մամուլի հրապարակումների)