***

Երկարակեցությունը կառավարությունից վրեժ լուծելու միակ տարբերակն է:

***

- Մի գիշերում միանգամից 3 տղամարդու կոտոշավոր դարձրի,- պարծենում է տղամարդը:

- Էդ ո՞նց:

- Այս գիշեր քնեցի կնոջս հետ:

***

Հեռախոսազանգ.

- Լենա, ներիր խնդրում եմ արարքներիս համար: Մի երկու օր առաջ, հիշո՞ւմ ես, ես քեզ վիրավորեցի, ծեծեցի: Ներիր, խնդրում եմ,- հուզված ասում է զանգահարող տղամարդը:

- Ներում եմ, բայց չեմ հիշում, թե դու ով ես:

***

- Իմ երրորդ կինը չափից ավելի խանդոտ է: Բացի այն, որ ամեն քայլիս համար հաշիվ է պահանջում, ստիպված եմ նաև անվերջ ապացույցներ գտնել, որ իմ 1-ին ու 2-րդ կանանց հետ ինտիմ կապ չեմ ունեցել:

***

Երեկոյան սուպերմարկետի դրամարկղի մոտ.

Երիտասարդը ուզում է վճարել գնումների համար` 1 հատ շոկոլադի սալիկ և 10 հատ պահպանակ:

- Մի շոկոլադով այսքան կին հետդ անկողի՞ն կմտնի,- զարմանում է վաճառողը:

***

Որքան ծեր` այնքան հարուստ է տղամարդը. արծաթապատ մազեր, ոսկյա ատամներ, երիկամներում լիքը քարեր, արյան մեջ` շաքար, շալվարի մեջ` անշարժ գույք և բնական գազերի անսպառ պաշարներ...

***

- Քեզ վատ մի զգա, Իրինա. դու շատ գեր չես: Պարզապես ծնողներդ քեզ այնպիսի հոգատարությամբ են կերակրել, որ զերծ մնաս ստրիպտիզի ձողից ու մարմնավաճառությունից: