Էրդողանը դիպլոմ էլ ունի


Բա ո՞նց չունենար. մեծ տերության նախագահ ու առանց դիպլո՞մ: Մանավանդ, որ իր երկրի օրենքներով` պետության ղեկավարի պաշտոնը կարող է ստանձնել միայն բարձրագույն կրթություն ունեցող անձը: Ա˜յ, հենց այս նրբությունը չի հասկացել Ռեջեփը (թե՞ Թայիփը): Բարձրագույն կրթության փոխարեն նա միայն դիպլոմ է ստացել:

Դե, 1982 թվականին նա նախագահ չէր, բայց այդ ժամանակ բացվել է «Մարմարա» համալսարանը: Ու հենց այդ համալսարանից էլ նա դիպլոմ է ստացել, բայց` 1981-ի թվագրմամբ: Այսինքն, նա դիպլոմ է ստացել գոյություն չունեցող` ապագայում ստեղծվելիք բուհից:

Այս փաստին անդրադառնալով` FrΖnkfurter AllgeΗeine Zeitung պարբերականը տարակուսանք է հայտնել, թե Թուրքիայի նախագահը հավանաբար կեղծել է բարձրագույն կրթության դիպլոմը: Իսկ «Ռոսիա 24»-ն ավելի կտրուկ է արտահայտվել. քանի որ թուրքական օրենքով պետության ղեկավարի պաշտոնը կարող է զբաղեցնել միայն բարձրագույն կրթություն ստացած մարդը, ուրեմն ստացվում է, որ Ռեջեփ Էրդողանն այդ պահանջին չի համապատասխանում: