ԿՀՎ-ն նախազգուշացնում է

Իսլամական պետությունը նոր ահաբեկչություններ է նախապատրաստում Արևմուտքում

Ահաբեկչական ԻՊ խմբավորումը շարունակում է փորձել արևմտյան երկրներում նոր ահաբեկչություններ իրագործել: Այս մասին նախազգուշացրել է Կենտրոնական հետախուզական վարչությունը: Վարչության տնօրեն Ջոն Բրեննանի հավաստմամբ` ԻՊ-ն Արևմուտքում իր տրամադրության տակ գրոհայինների նշանակալի կազմ ունի, որոնք էլ կօգտագործվեն որպես ահաբեկչական գրոհների գործակալներ (գրել է ՏԱՍՍ-ը):

ԿՀՎ տնօրենի փաստարկմամբ` ԻՊ-ն ներկայումս ձգտում է գրոհայիններին իր կողմից թիրախավորված երկրներ ուղարկել` որպես փախստականներ և ճանապարհորդ ներ: Նա նաև վստահ է, որ իսլամիստներն ավելի շատ պարտիզանական պայքար են մղելու, որպեսզի փոխհատուցեն իրենց տարածքային կորուստները: Դե, մարդկային կորուստներն ահաբեկիչներին չի կարող մտահոգել. նրանց վայրագ ծրագրերի առանցքում հենց անմեղ զոհերն են:

Այնպես որ, այս չարիքն արմատախիլ անելու «դեղատոմս» դեռևս ոչ մեկը չի առաջարկում. մնում է միայն նախազգուշացնել և զգուշանալ: