Մեկ է, պաշտոնյայի երդումը երաշխիք չէ


Երդումով հավաստիացնելը հուշում է, որ երդվողը հաճախ է խաբում և խելացի մարդիկ հասկանում են, որ նմանները կարող են նաև սուտ կամ չգիտակցված երդվել: Էլ ուր մնաց` պաշտոն ստանձնող նորաթուխին հավատան: Կամ երդվել, որ կատարելու է աշխատանքային պարտականություննե՞րը: Ունայնամիտ չէ՞…

Բայց արի ու տես, որ Ռուսաստանի աշխատանքի և սոցիալական զարգացման նախարարությունը փաստաթուղթ է նախապատրաստում պետծառայողների համար, ովքեր ստիպված կլինեն երդվել` պաշտոնը ստանձնելուց առաջ: Դա արվում է երկրի նախագահի ցուցումով:

«Իզվեստա»-ին տված հարցազրույցում նախարարը պարզաբանել է, որ Պետդումայում հաստատվելուց հետո միայն կգործի օրինագծով նախատեսվող երդմնակա լությունը: Նախարարի կարծիքով` դա լրացուցիչ խթան կդառնա պետպաշտոնյաների համար, որպեսզի բարեխղճորեն կատարեն իրենց պարտականությունները: Նախարարի՞ կարծիքն է դա, թե՞ Պուտինի. չէ՞ որ ՌԴ նախագահի հանձնարարությամբ է արվում:

Կարծիքը` կարծիք, բայց բարեխղճությունը հրապարակային երդմամբ չի ծնվում: Ավելին, ներկայումս այդ երկրում երդվեցնում են ուժային կառույցների պաշտոնյա ներին ու դատավորներին: Օրինագծի կնքահայրերը համոզվա՞ծ են, որ երդումը նրանց բարեխղճության է կոչում:

Չէ˜, երևի Պուտինը չի ուզում միայնակ երդվել: Կամ չի ընդունում, որ երկրի առաջին դեմքի երդումը բավարար է` բոլոր կառույցներից կարգապահություն, պաշտոնական դիրքի չչարաշահում և աշխատանքային պարտականությունների կատարում պահանջելու համար: