Մանկապիղծին վստահում են


Բրիտանացի 42-ամյա երաժիշտ-մանկավարժ Նիլ Դիլլերի համակարգիչում ավելի քան 3,5 հազար մերկ երեխաների լուսանկարներ են գտել: Բայց նա շարունակում է դասավանդել երեխաներին:

Այդպես են ցանկացել նրա սաների ծնողները, ովքեր Դիլլերին համարում են լավ մանկավարժ և իրենց զավակների համար վտանգ չեն տեսնում: Էսսեքս կոմսության դատավորն էլ հավանություն է տվել ծնողների որոշմանը (տեղեկացրել է Mirror-ը):

Երբ բացահայտվեց, որ Նիլը համացանցում մանկական պոռնո լուսանկարներ է որոնում ու պահպանում, թվում էր, թե նա դատապարտված է: Սակայն նրա հեղինակությունը չխաթարվեց իր աշակերտների ու գործընկերների շրջանում. նա շարունակում է դասավանդել մի քանի մասնավոր դպրոցներում: Գործընկերները պնդել են, որ երբևէ նրա կողմից սեռական ոտնձգության հակում չի նկատվել: Այսինքն` նրան հասարակությունից մեկուսացնելու և աշխատանքից հեռացնելու որևէ հիմք չկա:

Ասել է թե` նա ոչ թե մանկապիղծ է, այլ մանկական պոռնոյի սիրահար:

Այսուհանդերձ, նրան դատապարտել են. Դիլլերը 120 ժամ հասարակական աշխատանքներ կկատարի և 5 տարի կվերահսկվի համացանցային-մարդկային առևտրի ուղղությամբ: Բացի այս, 3 տարի անընդմեջ նա պետք է ներկայանա իր վերահսկիչներին և 1000 դոլար տուգանք վճարի:

Նախանձելիորեն հանդուրժող են բրիտանացիները. մարդու մասին դատում են սեփական համոզմունքներով: Երևի պարզապես վստահ են, որ իրենց երկրում արդարադատությունն իսկապես արդարադատ է, և ոչ մեկը չի կարող թաքնվել դրանից: