Որ պաշտպանվեն «անորոշ սեռերից»


Ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգի Ռոուեն շրջանի դպրոցներում աշակերտներին թույլատրվել է իրենց մոտ գազային գլանանոթներ ունենալ` ինքնապաշտ պանության և հատկապես դպրոցական զուգարաններում համասեռամոլներից պաշտպանվելու նպատակով:

SΖlisbury Post թերթի հրապարակած տվյալներով` Սոլսբերի քաղաքի և Ռոուեն շրջանի կրթության գործերի կոմիտեն մայիսին հաստատել է նման կարգ, որը գործելու է ամառային արձակուրդներից հետո սկսվելիք նոր ուստարում: Կոմիտեի անդամ Չակ Հյուզը մանրամասնել է, որ այդ գլանանոթներն օգտակար կլինեն հատկապես աղջիկների համար, ովքեր դպրոցական զուգարան մտնելով` հանկարծ այնտեղ «անորոշ սեռի մարդու են» հանդիպում:

Այս խնդիրը, հավանաբար, շատերին է անհանգստացնում: Օրինակ, Ալաբամա նահանգի դպրոցներից մեկում գազային գլանանոթի փոխարեն որոշել են երեխաներին հանցագործներից պաշտպանել մետաղե պահածոյատուփերով:

Ինքնապաշտպանության այս նոր կարգը, սակայն, որոշակի ռիսկեր է պահանջում. նույն դպրոցականները դրանցով կարող են խուլիգանություն կատարել: Նման դեպքերում դպրոցների ղեկավարները կարող են պատժել աշակերտներին: (etotuΘo.ru)