Նախարարը վիրահատվել է պետպատվերով


- Հետո՞ ինչ,- կասի յուրաքանչյուր հայաստանցի: Մանավանդ, որ խոսքն առողջապահության նախարարի մասին է: Բայց Լատվիայում այդպես չեն մտածում, և այդ երկրի նախարարը ստիպված է եղել հրաժարական ներկայացնել:

Լատվիայի ուսուցքաբանության կենտրոնը, ուր վիրահատվել է նախարար Գունտիս Բելևիչը, պետական հիմնարկ է: Նախարարի վիրահատությունը պետության կողմից մասնակի վճարովներից է և կատարվում է հերթագրմամբ: Պատկերացնո՞ւմ եք, նախարարը հերթագրվել և նման դեպքերում պահանջվող վճարում չի կատարել: Եվ երկրի խորհրդարանում պահանջել են նրա հրաժարականը:

Գունտիս Բելևիչը սկզբում փորձել է արդարանալ, թե լրատվամիջոցներում հայտնված այդ տեղեկատվությունն անանուն նամակի զրպարտանքով է գրվել: Վարչապետն էլ կոռուպցիայի դեմ պայքարի և կանխման բյուրոյին հանձնարարել է շտապ հետաքննել նախարարի կողմից պաշտոնեական դիրքի հնարավոր չարաշահման հանգաման քը:

Այսքանից հետո նախարարին այլ անելիք չէր մնում, քան հրաժարական տալ պաշտոնից: Եվ` ոչ միայն պաշտոնից: Նա հեռացել է նաև իր հարազատ Կանաչների կուսակցությունից, ինչպես նաև վայր է դրել սեյմի պատգամավորական մանդատը:

Ա˜յ քեզ կոռուպցիայի դեմ պայքար...