Բա ասում էիք` սոցքարտե¯րը...


Տարիներ առաջ ՀՀ քաղաքացիներին պարտադրվող սոցիալական քարտերը պայմանավորում էին անձի մասին ամբողջական տվյալներ պարունակելու անհրաժեշտությամբ£ Ինչպես հետագայում փորձը ցույց տվեց, սոցիալական կոչվող քարտերի համակարգն արդարացված չէր, որովհետև միևնույն է, այդ քարտի առկայության դեպքում էլ քաղաքացուց պահանջվում են տարաբնույթ տեղեկանքներ£ Դիցուք` «Փարոս» սոցիալական ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ են անձնագրի պատճեն, տեղեկանք բնակավայրից, տեղեկանք ընտանիքի կարգավիճակի մասին, ընտանիքում կա՞ն գործազուրկներ, թոշակառուներ, հաշմանդամներ. եթե այդպիսիք կան, տեղեկանք է պահանջվում նրանց կարգավիճակի մասին£ Եթե կան անչափահաս երեխաներ, պահանջվում են նրանց ծննդյան վկայականների պատճենները, ծնողազուրկ են, թե՞ ոչ, եթե ծնողազուրկ են, ապա միակողմանի, թե՞ երկկողմ և այսպես շարունակ£ Կարելի է ասել, տեղեկանքներ են պահանջվում հնարավոր ամեն ինչի մասին£ Անհեթեթությո՞ւն է£ Ի՞նչ արած, «կարգ» է£ Սա հարցի մի կողմն է£ Ինչպես ասում են` այս մեդալի մյուս երեսն էլ լղոզուն է£ Գաղտնիք չէ, որ նպաստառուի կարգավիճակում հայտնվում է նաև ոչ իրական հասցեատերը£ Ի դեպ, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը բազմիցս անդրադարձել է այս խնդրին, մատնանշելով, որ տեղեկատվության պատասխանատուն ՄԵԿԸ պետք է լինի£ Անդրադառնալով Կառավարության վերջին նիստի օրակարգում ընդգրկված Պետական նպաստների համակարգում տեղեկատվության բարձրացման հայեցակարգի նախագծին, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան ԶԱՔԱՐՅԱՆԸ շատ կարևոր մի հիմնախնդիր ընդգծեց` նշելով, որ նախագիծն այդ կերպով ընդունելու դեպքում ոչ մի խնդիր չի լուծվի£ Ավելին, վիճակն է°լ վատթարանալու է. - Սա չի կարելի հայեցակարգ համարել£ Մենք ժամանակին բարձրացրել էինք այս հարցը. Ո՞վ է այս գործի գլխավոր պատասխանատուն£ Հավաքում են տեղեկատվական բազա£ 15 կազմակերպություններ տալիս են տեղեկանքներ, դրանից հետո մենք գնում ենք ստուգման և «Փարոս» ծրագրում հայտնաբերում ենք մինչև 35 տոկոս կեղծ, սխալ տեղեկանքներով վճարած գումարներ, որոնք կազմում են մի քանի միլիարդ դրամ£ Կրկնում եմ, այս ձևով խնդիրը չի լուծվելու£ Ես առաջարկում եմ կազմակերպել խորհրդակցություն և հստակցնելով արձանագրել, թե ո՞վ է լինելու կոնկրետ պատասխանատուն£ «Ավանգարդը» ևս կարևորում է այս խնդիրը£ Երևանի տարբեր վարչական տարածքների սոցիալական բաժիններից փորձեցինք ճշտել, թե ինչո՞ւ են այդքան տեղեկանքներ պահանջվում£ Եվ, ամենակարևորը` ինչի՞ համար են սոցիալական քարտերը, որոնք ստիպողաբար «բաշխելու» ժամանակ հավաստիացնում էին, թե դա անձի մասին ամբողջական տեղեկատվություն պարունակող համակարգ է£ Նույնիսկ պնդումներ էին հնչում, թե այդուհետ քաղաքացիներից տեղեկատվական որևէ այլ փաստաթուղթ չի պահանջվելու և կանխվելու է «տեղեկանք տուր` որ ինձ տեղեկանք է հարկավոր» արատավոր պրակտիկան£ Մինչդեռ… Չունենալով այս հարցի պատասխանը, սոցբաժինների աշխատակիցները մեզ խորհուրդ էին տալիս դիմել «վերևներին»£ «Վերևներում»` այսինքն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ևս փորձեցինք ճշտել, թե ի՞նչ տեղեկատվություն է պարունակում սոցիալական քարտը£ Նախարարության աշխատակիցը պատասխանեց, որ հարցը տեղին է ու անմիջապես էլ սկսեց բացատրել, որ այն հեշտացնում է տվյալների համադրումը£ Այնուհետև հույս հայտնեց, որ կգա ժամանակ, երբ սոցքարտերը մեծ տեղեկատվություն կապահովեն և տեղեկանքների կարիք այլև չի զգացվի£ Փաստորեն, այսօր էլ մեր քաղաքացիները ներքաշված են թղթատարական քաշքշուկի մեջ ու ամենատարրական հարցերը լուծելու փակուղու առաջ£ Մնում է հուսալ, որ ներկա իշխանություն ները գոնե առաջիկայում կկարողանան գտնել ավելորդ թղթահավաքությունից հանրությանը փրկելու ուղին£

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ