Ս. ՕՀԱՆՅԱՆ. «Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունները Բաքվի համար քաղաքական շղարշ


Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից ԼՂՀ տարածք ներխուժած զինված հետախուզական խմբավորման առաջխաղացումը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը որակել է սադրիչ դիվերսիա` - ... որը նպատակ է հետապնդում ապակայունացնել իրավիճակն ամբողջ հայ-ադրբեջանական շփման գծում եւ հրահրել ռազմական գործողությունների ծավալում: Նախարարը նշել է, թե այդ գործողության համար ընտրված պահն ապացուցում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունները Բաքվի համար քաղաքական շղարշ են: Ս. Օհանյանն Արցախի պաշտպանական հենակետի վրա հարձակումը չի համարում կազմակերպված դիվերսիա և փորձում է այն ներկայացնել այլ լույսի ներքո: - «Եվս մեկ անգամ մենք գալիս ենք այն եզրակացության, որ սպառազինությունների չափից ավելի մուտքն Ադրբեջան, չափից ավելի սպառազինվելը բերում է նրան, որ որոշ հրամանատարներ տեղերում կորցնում են վերահսկությունը և ինքնուրույն գործողություններ իրականացնում: Եվս մեկ անգամ դա ասում է նրա մասին, որ Ադրբեջանի Զինված ուժերի ոչ բոլոր կառույցներն են ղեկավարվում և վերահսկվում: Մենք պատրաստ ենք պաշտպանել մեր հայրենիքը և դիրքերը,- ասել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը: