ԼՂՀ անվտանգությանը սպառնացող ադրբեջանական կողմի ամեն մի գործողության այսուհետ ևս կտրվի համարժեք պատա


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ. Հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվերսիոն գործողության կապակցությամբ ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է£ «Հունիսի 18-ին ժամը 23-ն անց 30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատայինները, հատելով ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատվածը, գրոհել են Չայլու գյուղի մերձակա ուղղությամբ տեղակայված ՊԲ-ի դիրքերից մեկը: Նախահարձակ հակառակորդի շուրջ երկու տասնյակ զինվորներից կազմված հետախուզա-դիվերսիոն խմբի վնասազերծման նպատակով ԼՂՀ Զինված ուժերի վերոնշյալ ուղղության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում, ադրբեջանական ջոկատայինները կորուստներ կրելով, դիմել են փախուստի: Պաշտպանական թեժ մարտերի ընթացքում կորուստներ է ունեցել նաև ղարաբաղյան կողմը. արիաբար զոհվել են` - կրտս. սերժանտ Գասպարյան Մնացական Ռոբերտի, - շարք. Բարսեղյան Արայիկ Սևակի, - շարք. Մանուկյան Էդվարդ Սուրենի, - շարք. Մելքոնյան Պարույր Արարատի: Վիրավորվել են` - կրտս. սերժանտ Մաթևոսյան Գարիկ Յուրիկի, - շարք. Բադասյան Գալուստ Գարիկի, - շարք. Արզումանյան Անդրանիկ Վալերիի, - շարք. Մեսրոպյան Հարություն Վարուժանի: Հատկանշական է, որ հակամարտող կողմերի շփման գծում ադրբեջանական զինուժի սանձազերծած հերթական լուրջ միջադեպը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևի նախաձեռնությամբ անցկացված եռակողմ հանդիպումից ընդամենը մեկ օր հետո, որտեղ ի դեպ Ադրբեջանի նախագահն իր պատրաստակամությունն էր հայտնել շարունակել հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհը: Փաստելով այս և դրան նախորդած դիվերսիոն գործողությունների ու հրադադարի խախտման դեպքերի հաճախակի դարձած պրակտիկան, ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը անհրաժեշտ է համարում իրազեկել, որ ադրբեջանական կողմն այդ ճանապարհով փորձում է պարբերաբար և նպատակաուղղված ապակայունացնել իրադրությունը հակամարտ զորքերի սահմանազատ ման գծում և դրանով իսկ հարցականի տակ դնել առանց այդ էլ տարածաշրջանում տիրող փխրուն խաղաղությունը: ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը հերթական անգամ Բաքվին հիշեցնում և նախազգուշացնում է, որ «ԼՂՀ անվտանգությանը սպառնացող և շփման գոտում իրադրության ապակայու նացմամբ հղի ադրբեջանական կողմի ամեն մի գործողության այսուհետ եւս կտրվի համարժեք պատասխա»: