74-ամյա լրագրողուհին` նախագահի թեկնածու


Հունիսի 30¬ին Գերմանիայում կայանալիք նախագահի ընտրություններին մասնակցող թեկնածուներից 3¬րդը «Ձախերի» կուսակցության կողմից բունդեստագի 74¬ամյա պատգամավոր Լուկրեցիա «Լյուկ» Յոխիմսենն է` սոցիոլոգ և հեռուստալրագրող£ Լյուկը 2002 թ. բունդեստագի ընտրություններին մասնակցել է որպես Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու£ 2007¬ին ՍԴԿ¬ն միավորվել է «Ընտրական նախաձեռնություն` հանուն աշխատանքի և սոցիալական արդարության» կազմակերպության հետ` «Ձախեր» կուսակցությունում£ Գերմանիայի արդեն նախկին նախագահ Հորստ Քելերը հրաժարական է տվել մայիսի 31¬ին£ Այդ հրաժարումը պայմանավորված էր Աֆղանստանում գերմանական բանակի ունեցած դերի առնչությամբ քննադատական ալիքի բարձրացմամբ£ Մասնավորապես, Քելերն հայտարարել է, որ Գերմանիան իրավունք ունի իր տնտեսական հետաքրքրությունները պաշտպանել արտասահմա նում` ռազմական մեթոդներով£ Նա նշել է, որ հնչող սուր քննադատություններն արատավորում են իր զբաղեցրած պաշտոնը£