«Ծիրան»¬ամուտի ղողանջներ


Մեզանում նախաձեռնվող յուրաքանչյուր խոշոր միջոցառում իրադարձային նշանակություն է ձեռք բերում միայն այն պարագայում, երբ հանրությունը մանրակրկիտ պարբերականությամբ հարկավոր տեղեկատվություն է ստանում£ Նախապես£ Մինչ ակնկալվող մեկնարկը: Համադրությամբ բուն ընթացքի ամենօրյա բովանդակության սեղմ հաղորդագրություններին (ամենառացիոնալն, անշուշտ, հեռուստաօրագրերն են)` կոնկրետանում է իրական պատկերը£ Ամբողջանում արժևորող լրատվությունը բոլոր անմիջական մասնակիցների, հատկապես աջակից հովանավորների համար` հարուստ նյութ ստեղծելով կատարվածը անվրեպ գնահատելիս£ Հակառակ դեպքում` անհնար է պատշաճ հասարակական հնչողության ապահովումը նույնիսկ ամենակարևոր մտահղացման£ Ինչպես, օրինակ, UNESCO¬ի Թատերաքննադատների միջազգային ասոցիացիայի 25¬րդ համաժողովին. ԱՊՀ երկրներից առաջինը Հայաստանն էր հյուրընկալել 1956¬ից գործող այս հեղինակային կառույցի 65 ներկայացուցիչներին, բայց երևույթը հարկավոր չափով չկարևորվեց ՀԹԳՄ կողմից£ Հենց կազմակերպչական խելամիտ ջանասիրության շնորհիվ է, կարծում եմ, որ մեր փառատոնային գերհագեցած խճանկարում ուրույն փայլատակումը պահպանում են «անկախական անձրևներով» սնկի նման բազմացածներից լոկ մի քանիսը£ Արդարացնելով փառատոնային մշակույթի հետամտած գլխավոր նպատակը` հանրահռչակել Հայաստանը աշխարհի քարտեզում, սրանք վաղօրոք հայտնվում են արվեստասեր հանրության ուշադրության կենտոնում£ Չնայած հազվադեպ են բարձրարժեք ստեղծագործություններ հրամցնում, բայց չնվազող հետաքրքրությամբ են իրենց տիրույթում մեկտեղում հոգևոր նորահայտ լիցքերով սեփական մտահորիզոնն ընդլայնելու կարոտ բազմաթիվ մարդկանց£ Վերջիններս չեն հոգնում նորի որոնումներից և նույն եռանդով կրկին, հաճախ ինքնամոռաց, ներգրավվում են հատկապես խնամքով գովազդվող ամենամեծ փառատոների վերազարթնող ընթացքի հորձանուտում£ Այսպես, պաշտոնական մեկնարկից շատ ավելի վաղ, վերստին հնչեցվում են արդեն միջազգային ճանաչման արժանացած ու մեծ ժողովրդականություն վայելող «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնի (նախագահ` Հարություն Խաչատրյան) յոթերորդ մեկնարկի ղողանջները£ «Ծիրան»¬ասեր ԶԼՄ ներկայացուցիչների ստվար խմբի հետ ամենշաբաթյա հանդիպումներով կազմակերպիչները հատվածաբար պարզաբանում են տարաբնույթ օրակարգը հուլիսի 11-18¬ը անցկացվելիք ճշգրտված ծրագրի£ Միջազգային մի շարք կինոփառատոների հետ սերտացած փոխշփումներով` նրանք ամբողջ տարվա ընթացքում որոնել են յոթերորդ «Ոսկե ծիրանի» կինոգույները£ 75 երկրների շուրջ 500 հայտերից մրցութային 3 հիմնական ծրագրերում` միջազգային խաղարկային ու վավերագրական ֆիլմեր, հայկական համայնապատկեր, ընդգրկել են 44 կինոժապավեն (բացառության կարգով` «Մաեստրո» ու «Մի նայիր հայելուն» գեղարվեստական և «Արարատից Սիոն» վավերագրական ֆիլմերը մասնակցում են նաև «Հայկական համայնապատկերին»)£ Մինչ 3 հանձնախմբերը կընտրեն լավագույն աշխատանքները Թոր Ֆրիդրիքսոնի (Իսլանդիա), Լուչիանո Բարիզոնեի (Իտալիա) և Արմեն Մեդվեդևի (ՌԴ) նախագահությամբ, Fipresci կամ Կինոքննադատների միջազգային ֆեդերեցիայի (Դավիթ Մուրադյան, Գունար Բերգդալ-Շվեդիա) և Էկումենիկ կամ եկեղեցիների (Մարեկ Լիս, Ջիանա Ուրցիո, Տեր Գևորգ աբեղա Սարոյան) անկախ հանձնախմբերն իրենց կողմնորոշումը կհստակեցնեն, փառատոնի շրջանակներում կնշվեն հայկական կինոյի նվիրյալներ Հենրիկ Մալյանի, Մհեր Մկրտչյանի, Խորեն Աբրահամյանի, Ալբերտ Յավուրյանի, Արմեն Ջիգարխանյանի, Ատոմ Էգոյանի հոբելյանները£ Ի նշանավորումն սփյուռքահայ կինոբեմադրիչ Անրի Վերնոյի ծննդյան 90¬րդ տարեդարձի` «Ոսկե ծիրանը» կբացվի նրա «Մայրիկ» ֆիլմով` փակման պատիվը վերապահելով Սերժ Ավետիքյանի «Շներ» կարճամետրաժ ժապավենին£ Տասնյակ «Երևանյան պրեմիերաներին» զուգահեռ ֆիլմաշարեր կնվիրվեն Հայոց ցեղասպանութ յան 95¬րդ տարելիցին (ամենաուշագրավը, անշուշտ, գերմանացի Էրիկ Ֆրիդլերի «Աղետն» է, որի հեռուստատեսային պրեմիերան մեծ աղմուկ է հարուցել հետադիմական թուրքերի շրջանում, ինչպես նաև, անուղղակիորեն, թուրք Ռեհա Էրդեմի «Տիեզերքը»` նկարահանված Կարսում) և Մեծ Հաղթանակի 65-ամյակին£ ՎիվաՍել¬ՄՏՍ¬ի գլխավոր հովանավորությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ լայնամասշտաբ համաշխարհային կինոհամաժողովի համարում ստացած մեր «Ծիրանը» խոստանում է պահպանել «քաղցահամը» տարատեսակ յոթերորդ բերքահավաքին£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ