ՆՈՐԱՄՈՒՏ


Լույս է տեսել գրականության և արվեստի ազգային ակադեմիայի «Գրական կյանք» պարբերաթերթի անդրանիկ համարը£ Հաճելիորեն թերթի նորամուտը նշանավորվել է ճշմարիտ մտավորական, լրագրող Հովհաննես Մելքոնյանի ապրած տարիների արժևորմամբ£ Ինչպես խմբագրականում նշել է խմբագրական խորհրդի նախագահ Աբգար Ափինյանը (խմբագիր` Արա Արթյան)` իրենց նպատակն է տպագրել «անհանգիստ թերթ»£ - Նախ մեր նպատակի մասին` տպագրել անհանգիստ թերթ£ Գրականությունը, մեր կարծիքով, ժամանց չի կարող լինել, և գիրք պետք է կարդալ ոչ թե հանգիստ քնելու, հանգստանալու, այլ հենց անհանգստանալու համար, այնպիսի թերթ ու գրքեր են մեզ անհրաժեշտ, որ մեր աչքերից քունը փախցնեն£ Ազգային գաղափար` ահա մեր որոնածը£ Զարմանալի է, որ առաջինն աշխարհում Քրիստոնեությունն իբրև պետական կրոն ընդունած հայ ժողովուրդը այսօր գաղափարախոսություն է որոնում£ Եվ ոչ ոք չի ասում` ինչո՞ւ ես որոնում այն, ինչ ունես£ Քրիստոնեական հավատք` ահա մեր գաղափարախոսությունը£ Այսօր մեր երկրում խղճի ազատություն կա` տարբեր եկեղեցիներ, տարբեր ընկալումներ£ Եվ դա բնական է, պարտադրանքով կհասնես միայն ոչնչի£ Սակայն մեր նպատակը հասարակական ներդաշնակությունն է, հանրային միաբանությունը£ Մեր ժողովրդի միաբանության հիմքը ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆՆ է£ Շնորհավորում ենք թերթի ծնունդը և մաղթում երկարակեցություն£