Կիրկորովը սիրահետում է ամուսնացած տիկնոջը


Ասուխոսում են, թե Ֆիլիպը սիրահետում է օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյին£ Վերջինս նույնիսկ կռիվ է սարքել ամուսնու հետ, իր նոր ասպետի պատճառով£ Այս թեմայով շշուկները սկսեցին տարածվել` երբ երգիչն Աննային շուրջ 40 հազար դոլար արժողությամբ շքեղ զգեստ նվիրեց£ Իր նման շռայլությունը Կիրկորովը մեկնաբանել էր, թե իբր գործի շահն է այդպես պահանջում, հնարավոր է, որ իրենք համատեղ դուետ կատարեն և այլն£ Սակայն, ինչպես պնդում են միշտ ամեն ինչից լավատեղյակ բամբասասերները, դա առաջին նվերը չի եղել երգչուհուն£ Աննայի ամուսինը` ուրուգվացի բարիտոն Էրվին Շրոտն այդ առնչությամբ արդեն արտահայտել է իր դժգոհությունը, բայց Նետրեբկոն միշտ կարողանում է խաղաղեցնել ամուսնուն£ Այս պարագայում` առավել ևս, թե չէ Ֆիլիպից այլևս թանկարժեք նվերներ չի տեսնի£