Ավելի քան 1 մլն թմրազոհ


Միայն վերջին 10 տարում աֆղանական հերոինի օգտագործումից ավելի քան 1 միլիոնը մահացել է. այդ մասին անցյալ շաբաթ հայտարարել է Ռուսաստանի պետական թմրավերահսկողության ոլորտի ղեկավար Վիկտոր Իվանովը. - Նոր հազարամյակի առաջին տասը տարիների ընթացքում միլիոնից ավել մարդ է մահացել` աֆղանական թմրանյութերի պատճառով£ Ավելի քան 16 միլիոնը ֆիզիկական ու հոգեբանական կախվածություն են ձեռք բերել£ ՌԴ¬ն պարբերաբար հայտարարում է Աֆղանստանում թմրաչարաշահման աճի մասին` այդ երկրում ամերիկյան իշխանությունների չափազանց մեղմ գործողությունների արդյունքում£ Ռուսական կողմի տվյալներով` 2009¬ին աֆղանական հերոինի զոհ են դարձել 30 հազար ռուսաստանցիներ£