Ընտանի կենդանիները` հարազատներից առաջ


Սոցհարցումների թեմաներն, իհարկե, պատահաբար չեն ընտրվում, և հարցերի բովանդակությունից անգամ որոշակի պատկերացում կարելի է կազմել հարցման մասնակիցների նախասիրությունների մասին: Հայաստանում, օրինակ, որևէ մեկի մտքով չի անցնի մարդկանց հարցնել` ընտանի կենդանինե՞րն են ձեզ ավելի սրտամոտ, թե՞ հարազատները: Բայց Միացյալ Թագավորությունում փորձել են պարզել դա:

Բրիտանական MΖtΖlΖn գործակալության կողմից անցկացված այս հարցման ավելի քան 2 հազար մասնակիցների պատասխաններն ապշեցրել են նույնիսկ հեղինակներին:

«Ո՞ւմ եք համարում ընտանիքի ամենամտերիմ անդամը» հարցին ի պատասխան, մասնակիցների 60 %-ը հայտարարել է, որ ամենից ավելի մտերիմ են իրենց սիրեցյալների հետ: Մտերմության առումով երկրորդ տեղում քույրերն ու եղբայրներն են, և միայն 21 %-ն է հիշատակել զոքանչին կամ աներոջը: Մինչդեռ 22 %-ի համար ամենամերձավորը տնային կենդանիներն են (տեղեկացրել է DΖily MΖil-ը):

- Կենդանիներն այսօր համարվում են ընտանիքի բարեկեցության խորհրդանիշ: Նրանց վերաբերվում են որպես բարեկամի, երբեմն էլ` որպես մերձավոր հարազատի,- սոցհարցման արդյունքներն այսպես է մեկնաբանել սոցիոլոգ Մարկ Իրլսը: