Զզվելի՞ էր Մադոննայի համբույրը


Ոմանց համար դա կարող էր երազանք լինել, բայց ահա կանադացի 28-ամյա ռեփերը վատացել է 56-ամյա երգչուհու կրքոտ համբույրից:

Կանադացի ռեփեր Դրեյքի համերգի ընթացքում փոփ աստղը բեմ է բարձրացել որպես հրավիրյալ: Ու այնպիսի անակնկալ է մատուցել Դրեյքին ու նրա երկրպագու ներին, որից երկար ժամանակ բոլորը ապշահար են եղել: HuΗΖn NΖture երգը կատարելուց հետո, Մադոննան կիսով չափ մերկացել է և մոտենալով աթոռին նստած Դրեյքին, խոնարհվել ու սկսել է համբուրել տղայի շուրթերը: Երիտասարդը ապարդյուն փորձել է ընդհատել այդ համբույրը, բայց Մադոննայից հե՞շտ է ազատվել...

Ինչպես նշել է TMZ-ը, Դրեյքին հաջողվել է իրականացնել երաժիշտ շատ տղամարդկանց երազանքը` համերգով հանդես գալ աշխարհահռչակ երգչուհու հետ: Բայց արի ու տես, որ ջահելին դուր չի եկել փոփ տիկնոջ անակնկալը: Մեղմ է ասված` դուր չի եկել: Փորձելով խուսափել համբույրից, նա աթոռից իջել է ծնկների վրա, ձեռքով ամուր սեղմել է բերանն ու բացականչել.

- Գրողը տանի, սա ի՞նչ էր:

Համերգին ներկա գտնված բրիտանացի լրագրողները հետո պատմել են, որ այդ պահին Դրեյքն այն վիճակում էր, ասես սիրտը խառնում էր:

Միջադեպը երկար քննարկվել է հանրության կողմից: Ոմանք Մադոննայի արարքը նողկալի են որակել, ոմանք այդ համբույրը բեմականացման մաս են համարել: Ոմանք էլ «գուժել» են, թե «Մադոննան 10 տարով կարճացրեց Դրեյքի կյանքը»:

Նման «չարաճճիությունները» խորթ չեն երգչուհուն. իր համբույրը նա շռայլորեն շատերին է բաշխել: Սակայն զզվանքի արտահայտություն ոչ մեկը չի հիշում: