ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ

ՀԱԿՈԲ ՄԵԼՔՈՒՄՅԱՆՑ.

ՆՈՒՅՆ ԻՆՔԸ` ՅԱՂՈԻԲ ՏՅՈՒՐՅԱ ԶՈՐԱՊԵՏԸ


1974-ի ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ին Թուրքիայի ռազմական նախարար« բանակի գեներալ Էնվեր փաշան 90 հազարանոց բանակով« քրդական հեծյալ կորպուսով Կովկասյան ճակատ էր շարժվել« որպեսզի« ինչպես հոխորտում էր` «ռուս ճերմակոռներին Սև ծովից դենը» շպրտի: Սարիղամիշի ճակատամարտում ցարական զորամիավորումները« որոնց շարքերում Անդրանիկի« Դրոյի« Համազասպի« Քեռիի հրամանատարությամբ հայկական չորս կամավորական ջոկատ էր մարտնչում« 70 հազար ասկյար ոչնչացրին« մնացածները սառնամանիքին չդիմացան« ցրտահարվեցին կամ փախան: Էնվերի կյանքը վերջին պահին թուրքական բանակի մի հայ հիսնապետ` Հովհաննեսը փրկեց: Ռազմական նախարարը համբուրեց նրա ճակատը« տեղնուտեղը հարյուրապետի կոչում շնորհեց: Անփառունակ նահանջի ճանապարհին` Կարինում« Վանում« որի նահանգապետ Ջևդեթը« աներորդին էր« Սեբաստիայում« Կեմերեկում« հրապարակային ճամարտակություններում դրվատում էր հայ զինվորների խիզախությունն ու նվիրվածությունը« երախտիքն էր արտահայտում« իսկ կառավարիչներին« առանձին« թելադրում էր գաղտնի հրահանգի սպասել« անհապաղ իրագործել: Հրահանգը չուշացավ:

1915-ի ապրիլի 15-ին« Պոլիս վերադառնալուն պես« նա« Թալեաթի ու Նազըմի հետ ստորագրեց Արևմտահայաստանի ու Կիլիկիայի հայերի տեղահանության« բնաջնջման հրամանը© «®Օգտվելով պատերազմի պատեհ առիթից« վերջնական հաշվեհարդար տեսնել« Արաբիայի անապատները քշելով« վերացնել այդ անհարազատ տարրը® »:

Մեծ եղեռնի բոթը խորշակի« սամումի Կովկաս հասավ« հայությունը սարսռաց« բայց չհուսաբեկվեց, անզորության չմատնվեց, ճիշտ հակառակը, վրեժխնդրությամբ համակվեց: Իսկույն ևեթ կամավորական երեք նոր ջոկատներ կազմավորվեցին« Գրիգոր Ավշարյանի« Հայկ Բժշկյանցի« իշխան Հովսեփ Արղությանի հրամանատարությամբ սահման փութացին: Եղան պահեր« որ Անդրանիկը« Համազասպը« Դրոն« Գայը ցարական բանակը ետևում թողեցին« թուրքական կանոնավոր զորամիավորումները ջախջախելով հասան Բերկրի« Վան« Կաղզվան« Ալաշկետ« Մանազկերտ« Բաղեշ« Կարին« Երզնկա« ընդհուպ Մուշ մտան:

- Ա˜խ« Լենինը« Լենինը«- մինչև մահ մորմոքում էր իմ հարևանը` Անդրանիկի զինվոր Աբգար Մարտիրոսյանը«- հեղափոխություն չէ« ինչ ղալաթ ուզում էր աներ« բայց մի քիչ ուշ աներ: Մենք ուր որ է` ազատագրելու, ի˜նչ եմ ասում« արդեն ազատագրել էինք Արևմտահայաստանը®

Իհարկե« աշխարհում ոչ մի հայ չէր կարող համակերպվել բնօրրանը վերջնականապես կորցնելու իրողության հետ: Առավել ևս` Ալեքսանդր Մյասնիկյանը:

Այդ ժամանակ նա Արևմտյան ռազմաճակատի գլխավոր հրամանատարն էր« ու մինչ Կովկասում ռուս սպաներն ու շարքայինները ուսադիրները պոկում« զենքերը շպրտում« տուն էին վերադառնում« անսպասելի« աներևակայելի միտք հղացավ: Վճռեց իր զորամիավորումում կռվող հայ մարտիկներից զորախումբ կազմավորել« Հայաստան ուղարկել: Վերևներում համոզելը դժվար չեղավ` «Հայերը թուրքի դեմ վրեժ ունեն« լավ կկռվեն»:

Հետախուզական էսկադրոնի հրամանատար Հակոբ ՄԵԼՔՈՒՄՅԱՆՑԸ` ՄԵԼՔՈՒՄՈՎԸ« ինչպես դիմում էին ռուսները« եռանդով սրի շեղբն էր փայլեցնում: Նրան մոտեցավ դիվիզիայի հրամանատար Ժուկովը©

- Քեզ էդքան մի կոտորի« տուն ես գնում®

- Ե՞ս®

Մելքումյանցը ոտքի կանգնեց« նայեց Ժուկովին« արտորաց: Ու չնայած չհավատաց« միտքն իրեն չենթարկվեց« սլացավ Շուշի« Թարթառի ափերով Խերխան հասավ: Կտեսնի՞« այդքան տարի անց իրո՞ք կտեսնի իրենց գյուղը« Ծծաքար անձավը« Ծովատեղի աղբյուրը« որի պաղջուրի նմանը չկար աշխարհում®

- Շատ մի ուրախացի« թթի օղի խմելու չես գնում« պատերազմը Կովկասյան ճակատում պիտի շարունակես« Մյասնիկյանի հրամանն է:

- Վայ« Ալեքսանդր Ֆեոդորովիչ ջան« քո ցավը տանեմ:

Մելքումյանցը զարմացավ, որ այդքան տարի անց շուրթերը հայերեն բառեր արտաբերեցին. երբեմն իրեն թվում էր, թե մայրենի լեզուն մոռացել է:

- Հրամանատարը դու ես լինելու« հայերի ցուցակը կազմիր« ներկայացրու:

Մտավ զորավան« դասակից-դասակ անցավ ու մինչ մարտախումբը կկազմավորեր« շտաբ հասավ Կովկասի գործերի արտակարգ կոմիսար Ստեփան Շահումյանի հեռագիրը© «Շուտ արեք« երկիր ենք կորցնում»:

® Ետևում մնացին Ռիգան« Սմոլենսկը« Վորոնեժը: Գնացքը փոխանակ ուղիղ դեպի Կովկաս` Թիֆլիս սլանալու« երկար կանգնում« տեղում պտտվում« ի վերջո ընտրում էր սպիտակգվարդիականներից ազատագրված տարածքներն ու դանդաղ« ասես վախվելով« առաջ էր սողում:

Սամարայի կայարանում մի համհարզ անսպասելի բարձրացավ գնացք« ուղիղ Մելքումյանցին մոտեցավ©

- Թուրքեստանի ռազմաճակատի հրամանատարը ձեզ իր մոտ է հրավիրում:

Մելքումյանցը չկարողացավ սքողել տարակուսանքը` Ֆրունզեն ի՞նչ գործ ունի իր հետ:

Բարեբախտաբար շտաբը հենց կայարանում էր« փակուղի մտած մի վագոնում:

Միխայիլ Վասիլևիչը տեղից վեր կացավ, երկար« ջերմորեն սեղմեց ձեռքը« աթոռ առաջարկեց©

- Մենք ձեզ վաղուց էինք սպասում« Յակով Արկադևիչ« դուք որտե՞ղ եք մեծացել:

- Աշխաբադում« դե´« որբ եմ եղել« բայց ազգությամբ հայ եմ®

- Գիտեմ« գիտեմ« տեղական ո՞ր լեզուներին եք տիրապետում:

- Տաջիկերենին« ուզբեկերենին®

Ռազմաճակատի հրամանատարը բացեց առջևի թղթապանակը©

- Թուրքմեներենը մոռացաք®

Մելքումյանցը ապշեց` Կարմիր բանակը նոր-նոր էր կազմավորվել« գաղտնի բաժինը ե՞րբ էր հասցրել իր մասին այդքան տեղեկություն հավաքել:

- Մի խոսքով«- Ֆրունզեն ոտքի կանգնեց«- մենք ձեզ պահում« բասմաչների դեմ կռվի ենք ուղարկում®

- Ոնց թե« ախր®

Ռազմաճակատի հրամանատարը ձգվեց« ուղղեց համազգեստը©

- Ընկեր սպա« մոռացեք ցարական կարգերը« Կարմիր բանակում հրամանը չեն քննարկում« կատարում են®

***

Էնվեր փաշան թերևս միակն էր իթթիհաթական պարագլուխներից« որ չհաշտվեց« չհամակերպվեց իր կուսակցության ամոթալի պարտության հետ: Պատճառն այն էր« որ ներքուստ իրեն բարձր էր դասում Թալեաթից« Ջեմալից« բոլորից: Ինքը Բեռլինում գերմանական ռազմական ակադեմիա էր ավարտել« խալիֆի` այսինքն մուսուլմանական տիրույթներում Մուհամմեդի փոխանորդի փեսան էր« վերջապես համոզված էր« որ իր ժամանակի Թուրքիայի ամենահմայիչ տղամարդն է:

Իշխանափոխությունից հետո նա երկար դեգերեց Եվրոպայում« փորձեց սիրաշահել գերմանացիներին« ծառայեց անգլիական հետախուզությանը« Մոսկվայում մինչև անգամ կոմունիստ ձևացավ: Բայց քանի որ ոչ մի տեղ մեծամոլությունը հագուրդ չստացավ« ինչպես իրեն թվաց, ուժերը« կարողություններն ըստ արժանվույն չգնահատեցին« որոշեց անցնել Միջին Ասիա: Էնվերն իր նպատակները չէր թաքցնում` գլխավորելու էր բասմաչների` մահմեդական ծայրահեղականների խռովությունը« միացնելու էր Պամիրից Ղրիմ ձգվող տարածքները` Իրանը« Աֆղանստանը« Բուխարան ու իրեն հռչակելու էր խալիֆ: Իհարկե« նա չէր ասում« որ քաղաքակիրթ աշխարհը ինքնակամ թողնելու« Թուրքես տանում ապաստանելու բուն պատճառը հայ արդարամարտիկներից խույս տալը« հետքերը կորցնելն է: Վերջին երկու տարում նրանց գնդակը Բեռլին« Հռոմ« Թիֆլիս« Պոլիս« ուր ասես հասնում« թիրախները դիպուկ խոցում էր: Դե թող գային իրեն գտնեին Զերավշանի լեռնաշղթայի քարակարկառներում« Դեյնաուի անդնդախոր` մահվան կիրճում:

Էնվերը պատմություն լավ գիտեր« հեռագրեց« որ իրեն անպայման Թերմեզում դիմավորեն: Կուրբաշիներին« ջադիդներին« սրերը մերկացրած« պատվո տողանի կանգնած ավարառու ավազակախմբերի մյուս հրոսակապետերին արևելյան ծիսակարգով ողջունելուց հետո մատնացույց արեց հին ռազմական ճանապարհը« ասաց©

- Այս նույն ոլորաններով Ալեքսանդր Մակեդոնացին է անցել« պարտվել« գնացել է« Չինգիզ« Թիմուր խաներն են անցել« պարտվել գնացել են: Ես եկել եմ« որ հաղթեմ-մնամ: Թշնամի բանակի հրամանատարն ո՞վ է:

- Յաղուբ Տյուրյան: Ժողովուրդը նրան սիրում« այդպես է կոչում:

Էնվերը արհամարհանքով ծամածռեց դեմքը©

- Ի˜նչ է նշանակում որ®

- Հակոբ զորապետ:

Փաշայի բեղերը միանգամից ցցվեցին©

- Հայերն այս կորած-մոլորած լեռնաշխա՞րհն էլ են հասել:

- Նո՞ր են հասել: Նրա հետախուզության պետը Սուրեն Դոլունցն է« ռազմահեղափոխական գլխավոր բյուրոյի լիազորը` Սահակյանը« «Սամարղանդ» նավի կոմիսարը` Աբրահամյանը« հեծյալ միավորման հատուկ բաժնի պետը` Սարուխանյանը« Տոնյանի« Թելյանցի« Մկրտչյանի« Նարինյանի« Բարսեղովի մասին էլ չենք ասում:

- Ախր գիտեի« որ դրանք ազգ չեն« ապրելու իրավունք չունեն«- թունոտվեց Էնվերի ձայնը«- սնկի նման` ինչքան գլուխները կտրում ես« էնքան բազմանում են: Ես քո հախից կգամ, Յաղուբ Տյուրյա«- հանկարծ ցասումով ոռնաց նա«- քեզ իմ ձեռքերով ցցի կնստեցնեմ:

Ասաց« ցույց տվեց…

***

Հակոբ Մելքումյանցին 1-ին հեծյալ բրիգադի հրամանատար էին նշանակել« հատուկ իրավասություններ շնորհել« բայց էլի Սողոմոն Թեհլերյանին« Արամ Երկանյանին« Արշավիր Շիրակյանին նախանձում էր: Տղամարդու պես կանգնել էին հայասպանների դիմաց« զենքը ճակատներին պարպել: Ինքն ու Էնվերը բանակներով էին իրար դեմ կռվում ու ինչ մարտավորության էլ որ դիմում էր« վերջին պահին ճիվաղը բասմաչներ թողնում ու ճողոպրում էր:

Ու դեռ գլուխ էր գովում©

- Էդ Յաղուբ կոչված հայը բռանս մեջ է: Ոնց որ կատուն է մկանը որսում« հետը խաղում« նույնն անում եմ ես: Երբ ուզենամ` հում-հում կուտեմ:

Վիրավորականն այն էր« որ նրան հավատում էին« քանի որ խալիֆի փեսա էր« մարգարե էին համարում« ոտնատակի հողը խլխլում« լուծում էին ջրի մեջ« խմում: Հիսարի ՕլվիաԿուլի բեկը նրան նվեր բերեց իր 12 տարեկան դստերը« Բուխարայի էմիրը բարձրագույն շքանշանով պարգևատրեց« բրիտանական բանակը գեներալի համազգեստ ընծա ուղարկեց: Այս ամենից հետո էլ Էնվերը յուրայինների վստահությունը չէր արդարացնում« ոչ միայն Յաղուբ Տյուրյայի հետ հաշվեհարդար չէր տեսնում« առճակատում ներից էլ էր խուսափում: Վերջը մի քանի վստահելի բասմաչ գտավ« հայ զորավարի գլուխը բերելու համար ոսկով 10 հազար ռուբլի խոստացավ: Բան դուրս չեկավ:

Թուրքը ի՞նչ է անում« երբ չի կարողանում հաղթել թշնամուն: Դիմում է խարդավանքի« նենգադավության: Նույնը Էնվերն արեց: Նստեց« իր ձեռքով գրեց©

«Հեծյալ բրիգադի հրամանատար Մելքումովին.

Անչափ գոհ եմ քո մատուցած ծառայություններից« շարունակիր բթացնել ռուս հրամանատարների զգոնությունը: Քո հետագա առաջադրանքները գրաբերս բանավոր կհայտնի:

Իսլամական զորքերի գլխավոր հրամանատար` Էնվեր»:

Նա երկտողը քառատակ ծալեց« կանչեց մի դեհկանի« հանձնարարեց«

- Այս նամակը Յաղուբ Տյուրյային կտանես« բայց այնպես կանես« որ քեզ բռնեն« խուզարկեն« գտնեն: Մի´ վախենա« բան չեն անի:

Ռազմահեղափոխական զորամիավորման հատուկ բաժնի աշխատակիցները« երբ շտաբում օտար դեհկանի տեսան ու իմացան« որ ուզում է անձամբ բրիգադի հրամանատարի հետ հանդիպել« կասկածեցին: Մեկուսացրին« հայտնաբերեցին նամակը« գլխավոր հրամանատարին` Կակուրինին հանձնեցին: Նա կարդաց« գլուխն օրորեց` Մելքումովից դավաճանություն չէր սպասում« Տաշքենդ` ռազմաճակատի հեղափոխական խորհրդին ուղարկեց: Մի քանի օր անց էլ զորամասերի հրամանատարների խորհրդակցություն հրավիրեց©

- Բավական է սիրաշահենք Էնվերին«- հոնքերի տակից խիստ Մելքումյանցին նայելով ասաց նա«- պետք է հուլիսի 18-ից լեռնանցքներում հենակետեր ստեղծել« աննկատ շրջափակել զորաբանակն ու ոչնչացնել:

- Այսօր հուլիսի 14-ն է« ինչո՞ւ չորս օր սպասենք«- տեղից ձայնեց Մելքումյանցը«- ընդ որում Էնվերի ոհմակը պետք է վերացնել ոչ թե շրջափակումով ու դարանակա լումով« այլ շեշտակի հարձակումով:

- Ես մերժում եմ այդ առաջարկը« ընկեր Մելքումով«- ցուցափայտը քարտեզակալին շրխկացրեց գլխավոր հրամանատարը:

Մելքումյանցն անակնկալի եկավ©

- Ինչո՞ւ:

- Որովհետև ձեզ չեմ վստահում:

Տաշքենդից հատուկ եկել« խորհրդակցությանը մասնակցում էր ռազմահեղափոխական խորհրդի անդամ Բատուրինը: Կակուրինի վերջին խոսքերը լսելով նա աննկատ դուրս եկավ սենյակից« իսկ քիչ անց կապավորը ներս մտավ« զեկուցեց©

- Հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատարը` Սերգեյ Սերգեևիչ Կամենևը, հեռակապի մոտ է հրավիրում ընկեր Մելքումովին:

- Ո՞ւմ«- ցնցվեց, տեղից ցատկեց Կակուրինը:

- Ո՞ւմ«- ցնցվեցին, տեղներից ցատկեցին զորամասերի հրամանատարները:

- Յակով Արկադևիչին«- հանգիստ պատասխանեց կապավորը:

Յաղուբ Տյուրյան գաղտնի բաժին մտավ: Հեռակապը նույն ակնթարթին չխչխկաց© «Հրամայում եմ Ձեզ վաղը ևեթ` հուլիսի 15-ին« Ձե´ր բրիգադի գնդերով« Ձե´ր ընդհանուր հրամանատարությամբ« վճռական հարձակման անցնել« ոչնչացնել Էնվեր փաշայի ոճրախմբերը»:

Ռազմահեղափոխական խորհրդի անդամ Բատուրինը Մելքումյանցի թիկունքից կարդում էր հաղորդագությունը: Երբ հեռակապը լռեց« ձեռքը ուսին դրեց« ժպտաց©

- Դե´« քեզ տեսնեմ« Արարատի արծիվ« ինձ ամոթով չթողնես:

***

Էնվեր փաշան« չնայած Մելքումյանցի բրիգադին դիմադարձել չէր կարողանում« անընդհատ լեռից լեռ էր փախչում« բայց իրեն անձեռնմխելի« անհասանելի էր համարում: Ինքն իրեն հռչակել էր մահմեդական զորքերի գլխավոր հրամանատար« Աֆղանստանից մարտական համալրում« Անգլիայից մեծ քանակությամբ ռազմամթերք էր ստացել: Դրա համար« երբ առավոտ վաղ համհարզը առանց դուռը թակելու նրա ննջասենյակը մտավ ու տեղեկացրեց« որ Մելքումյանցի հեծյալ գնդերը սրընթաց ռազմարշավով զորակայանին են մոտենում« նույնիսկ տեղից չշաժվեց: Նա ամբողջ գիշեր հարբել էր« գլուխը ցավում էր:

- Հայն ո՞վ է« որ հանդգնի իմ հանգիստը խանգարել«- մաղձոտեց«- բացի դրանից մեր հետախույզները տեղեկացրել են« որ հարձակումը հուլիսի 18-ին է նախատեսվում®

Փաշայի խոսքը խզեց Մելքումյանցի հատու ձայնը©

- Գնդացրային հեծելավաշտ« սրարշավով գրոհի« առա˜ջ®

Էնվերը ցատկեց անկողնուց« փորձեց համհարզի օգնությամբ հագնվել« չկարողացավ. ձեռքերը դողում էին« իսկ մարտասրերն արդեն պատուհանի տակ էին շաչում: Նա այդպես` փոխանով էլ ձի հեծավ« փախավ:

Զորակայան մտնելուն պես Մելքումյանցը նախ Էնվերի ննջասենյակը խուժեց« դռների մեջ հիասթափված կանգ առավ: Մահճակալը դատարկ էր: Հատակին ցիրուցան ընկած էին անգլիացիների նվիրած գեներալական համազգեստը« Ղուրանը« Օսմանյան կայսրության մարտական դրոշը« որից նա չէր բաժանվում:

Մելքումյանցի սիրելի հեծյալներից մեկը` Վանյա Սավկոն նկատեց« թե ինչպես է մթնել« մռայլվել հրամանատարը:

- Դե´ ժպտացեք« ուրախացեք էլի« Յակով Արկադիչ«- թախանձեց նա«- դուք այսօր 18-հազարանոց բանակ եք ջախջախել: Ինչ վերաբերում է այդ արկածախնդրին« թույլ տվեք իմ դասակով հետապնդումը շարունակել:

- Խոստանո՞ւմ ես« որ ողջ-ողջ կբռնես« իմ առջև կբերես:

- Խոստանում եմ«- պատվի առավ Սավկոն:

Հետապնդումը ուղիղ տասնյոթ օր տևեց: Էնվերը 200 հավատարիմ բասմաչներով« ձյունածածկ լեռնանցքները« հորդացած գետերը ճեղքում« խուսանավումներով Աֆղանստանին էր մոտենում: Սահմանամերձ Չագան գյուղում միայն թեթևացած շունչ քաշեց« որոշեց մզկիթում գոհունակությունը հայտնել Ալլահին« որ փրկել էր կյանքը: Հենց այդտեղ էլ նրան հասան Մելքումյանցի մարտիկները:

- Միանգամից մտնենք« ձեռքերն ու ոտքերը կապոտենք« տանենք«- առաջարկեց կազակ Գրիշկան:

- Չէ´«- գլուխը տարուբերեց Սավկոն«- ով ուզում է լինի« աղոթքը խանգարել չի կարելի:

Ամբողջ գյուղը խճողվել էր մզկիթի շուրջը: Ավելորդ զոհեր չտալու համար Մելքումովի մարտիկները դիրքավորվեցին որոշակի հեռավորության վրա« սկսեցին սպասել: Բայց Էնվերին նախազգուշացրել էին կարմիրբանակայինների հայտնվելու մասին« նամազը չավարտած անակնկալ դուրս թռավ մզկիթից« նետվեց նժույգի գավակն ու սուրաց դեպի Աֆղանստան:

- Կրա´կ«- գոռաց Սավկոն:

- Չեմ կրակի«- լացակումեց Գրիշկան«- Յակով Արկադևիչը հրամայել է ողջ բռնել:

- Կրա´կ«- կրկնեց Սավկոն«-հիմա սահմանը կանցնի:

Ճարճատեց գնդացիրը` «Էս մի կրակահերթը Մելքումովի կողմից« էս մեկը` կազակ Գրիշկայի« էս մեկը խախոլ Վանյայի®»:

Ուշ երեկոյան Իվան Սավկոն բրիգադի հրամանատարին ներկայացրեց ռազմավարը` Էնվերի գրպանից հանված հետախուզական խիստ կարևոր նշանակություն ունեցող նամակներ« որոնցից մի քանիսը հրապարակվեցին «Պրավդայում»« ինչպես նաև անձնական կնիքը` հետևյալ մակագրությամբ` «Իսլամական զորքերի գլխավոր հրամանատար« խալիֆի` Մուհամմեդի փոխանորդի փեսա»:

***

Ջեմալ փաշային սնդաված խոտորջուրցիներին գնդակահարելուց հետո« Ստալինը« ասես միջի այլոց« հարցրեց©

- Էնվերին Թուրքեստանում ո՞վ ջախջախեց®

- Հակոբ Մելքումովի հեծյալ բրիգադը:

- Մելքումովը կա՞:

- Իհարկե« նոր ավարտեց Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան:

- Մերկացնե´լ:

Պարզ էր« թե դա ինչ է նշանակում. թղթածրարները քրքրեցին« գտան Էնվերի զեղծագրությունը:

Հակոբ Մելքումյանցն այդ ժամանակ Թուրքեստանի ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալն էր« ամառային արձակուրդին էր սպասում« որ կնոջը` Ֆրանուլին« զավակներին` Էդիկին ու Էլյային Ղարաբաղ տանի®

Քննիչը դանդաղ թերթում էր անձնական գործը©

- Պատմե´ք« տեսնենք:

- Ի՞նչ պատմեմ:

- Ինչպե՞ս էիք դավաճանում հայրենիքին« համագործակցում Էնվերի հետ:

Քաղաքացիական պատերազմի հերոսը քիչ մնաց ծունկ չոքեր:

- Խնդրում եմ«- աղաչեց«- ի˜նչ պատիժ ուզում եք տվեք« բայց այդ մեղադրանքից ազատեք: Հասկացե´ք« ես հայ եմ« այդ հրեշի նկատմամբ ազգային ոխ« ատելություն ունեմ:

- Հա˜« ուրեմն դաշնակցական էլ եք«- գրիչն արագ-արագ շարժեց քննիչը«- դա էլ կարձանագրենք:

Վերջում այնուամենայնիվ հաշվի առան« որ Կարմիր Դրոշի չորս շքանշան ունի« գնդակահարության փոխարեն 20 տարվա բանտարկության դատապարտեցին: Հակոբ Մելքումյանցը ազատ արձակվեց 19 տարի անց« երբ արդեն արդեն 71 տարեկան էր:

Հազիվ հասցրեց հուշերը գրել®