Հա՞ որ....


 

Դեռևս տարեվերջից թափ առած դոլարի փոխարժեքի վերելքը սկսել է մեղմվել: Վերջին օրերին ամերիկյան արժույթը, 390 դրամի նշաձողը չկարողանալով ավելի վեր «բարձրացնել»` սկսել է զիջել դիրքերը: Ինչպես բորսայական առևտրի ամենօրյա ամփոփագրերն են տեղեկացնում, դոլարի պահանջարկ շուկայում չկա:

Մինչ այս տնտեսական շրջանակներն այդպես էլ չէին կարողանում հիմնավորել դոլարի թանկացման հիմքում ընկած հնարավոր շարժառիթները: Բայց ահա քաղաքական գործընթացները (ինչպես գրել էինք) ամերիկյան արժույթի հաղթարշավի մեղմման առիթ դարձան: Ավելին, եթե իրոք նախընտրական շրջանն է փողի շուկայում հաստատվող շրջադարձի պատճառը, ապա կարելի է կարծել, որ առաջիկա երկու ամիսներին դոլարն է´լ ավելի կէժանանա:

Նախ քաղուժերն ու մեծամասնականով առաջադրվող թեկնածուները նախընտրական գրավի, շտաբներ բացելու, դեռ պաշտոնապես չմեկնարկած քարոզարշավն սկսելու համար վճարելիքը գերազանցապես դոլարից էին դրամի վերածում: Եվ արտարժույթի շուկան անմիջապես սկսեց շնչահեղձ լինել` դոլարի ավելցուկից դանդաղեցնելով թանկացման հաստատուն դարձող ընթացքը:

Կասկածից վեր է, որ իրենց խնայողությունները դոլարով պահող կուսակցությունների ու անհատ-պատգամավորացուների հիմնական ծախսերը դեռևս առջևում են: Ասել է թե` առաջիկա մի քանի շաբաթներին հնարավոր է, որ վերականգնվի դրամ-դոլար երբեմնի հարաբերակցությունը:

Ուրեմն` ընտրությունները նաև տնտեսական կայունության երաշխիք են