Արտասովոր մարդիկ


 

 

Մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր տառապում են ամենաանբացատրելի հիվանդություններով: Խնդիրներ, որոնց մասին տարակուսանքով են խոսում անգամ մասնագետները:

š Հոլանդացի Բիմ Հոֆը երբեք չի մրսում: Նրա օրգանիզմը զարմանալի դիմացկունությամբ է օժտված: Մեկ անգամ չէ նա նվաճել ձյունոտ լեռնագագաթներ` միայն անդրավարտիքով, կամ պառկել սառույցի վրա: Բժիկները համոզված են, որ նույնիսկ ամենախիստ եղանակային պայմանների դեպքում նրա օրգանիզմը ոչ մի փոփոխության չի ենթարկվում: Նա կարծես զգայուն չէ սառնամանիքի նկատմամբ: Բժիշկները շարունակում են ուսումնասիրությունները, իսկ սառնամանիքից չվախեցող մարդը շարունակում է զարմացնել` իրեն զգալով ինչպես «ձուկը ջրում» այնպիսի պայմաններում, որոնք մահացու են այլ մարդկանց համար:

š 3-ամյա Ռեթ Լամբը կարծես ոչնչով չի տարբերվում հասակակիցներից: Նա պարզապես երբեք չի քնում: Մանչուկն ակտիվ է օրվա բոլոր 24 ժամերին: Հետազոտությունը հաստատել է, որ վերջինիս նյարդային համակարգը յուրահատուկ կառուցվածք, իսկ գլխուղեղը` տարբերվող գործառույթներ ունեն, որոնց ազդեցությամբ երեխան չի կարողանում քնել:

š Ավստրալիայի բնակչուհի Էլլի Մորիսը տառապում է եզակի մի հիվանդությամբ: Նա ալերգիա ունի ջրից: Աղջիկը լուրջ խնդիրների առաջ է կանգնում անգամ քրտնարտադրության դեպքում, իսկ լոգանքը բացառված է: Սա ծայրահեղ հազվադեպ հանդիպող հիվանդություն է: Կոչվում է AquΖgenie UrticΖriΖ:

š Իսկ Դեբի Բերդը էլեկտրոսարքերից ալերգիա ունի: Անգամ բջջային հեռախոսը նրան անասելի տանջանքների է ենթարկում: Քաղաքային կյանքը պարզապես անտանելի է նրա համար: