Վայրագություն


 

Սաուդյան Արաբիայի մեծ մուֆտի (մուսուլմանական բարձրագույն հոգևորական), շեյխ Աբդուլ Ազիզ բեն Աբդուլլան կոչ է արել Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի(հհԸթկի) երկրներին` այդ թվում Արաբական Միացյալ Էմիրություններին, ոչնչացնել տարածաշրջանի բոլոր քրիստոնեական եկեղեցիները: Այս հայտարարությունն անմիջապես հետևել է Քուվեյթի կառավարության` քրիստոնեական եկեղեցիների կառուցումն արգելելու մասին նախազգուշացմանը: Շեյխը հատկապես ընդգծել է, որ այս փոքրիկ պետությունն Արաբական թերակղզու մաս է կազմում, ուստի այստեղ ևս քրիստոնեական եկեղեցիների ոչնչացման անհրաժեշտությունը մեծ է: Նա վերահաստատել է այն «ճշմարտությունը», որ տարածաշրջանում պետք է միմիայն իսլամ քարոզվի:

Այս տարվա փետրվարին Քուվեյթի խորհրդարանի ներկայացուցիչ Օսամա ալ-Մունավերը հայտարարել էր, որ անհրաժեշտ է վերանայել քրիստոնեական և ընդհանրապես բոլոր ոչ մուսուլմանական աղոթատեղիների կառուցման արգելքի մասին որոշումը: Իսկ ավելի ուշ հավելել, որ արդեն գոյություն ունեցող Աստծո տները պահպանելով հանդերձ` պետք է արգելել նորերի կառուցումը:

Արաբական Միացյալ Էմիրություններում այսօր գործող քրիստոնեական եկեղեցիները փոքր թիվ են կազմում: Իսկ դրանց արգելքի անհրաժեշտության մասին նախկինում ևս բարձրաձայնել են: Դեռ 2003-ին թագավորության պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ այս տարածքը իսլամի «օրորոցն է», և ոչ մի փաստարկ ի զորու չէ հակասել դրան: Այդ ժամանակահատվածում չնայած քրիստոնյաների մեծ թվին` արդեն այստեղ ոչ մի քրիստոնեական կառույց գոյություն չուներ, մինչդեռ մզկիթների թիվը հասնում էր 60 հազարի: