ԽՆԴԻՐԸ ԼՈԿ ԱՅԳԻՆ ՉԷ


 

Մայրաքաղաքի Մաշտոց պողոտա-Եզնիկ Կողբացի փողոցների հատման վայրում գտնվող այգու շուրջ ծավալվող իրադարձություններն օրավուր նոր զարգացումներ և գունավորումներ են ձեռք բերում: Դիրքորոշումների ու մոտեցումների տարբեր բևեռներում հայտնվում են բնապահապանները, պետական ծառայողները, քաղաքային իշխանություն ները, հանրության լայն շրջանակների ներկայացուցիչները, արվեստի ու մշակույթի գործիչները: Բարեբախտաբար, մինչև օրս խնդիրը չի քաղաքականացվել, ինքնաբուխ շարժմանը չեն միացել քաղաքական գործիչները` առիթ տալու քաղաքական շահարկումների: Խնդիրը ներկայանում է մի հարթության մեջ, ինչը կարելի է նաև ողջունել: Դա բնության, քաղաքի հանդեպ ունեցած վերաբերմունքի ու անհանգստության դրսևորումն է, և արդեն իսկ հաստատում է այն փաստը, որ հատկապես երիտասարդության շրջանում ձևավորվել է սոցիալական ակտիվություն, որ մայրաքաղաքի նկարագիրը մտահոգում է ամենքին:

Կողմերից ամեն մեկը յուրովի ճիշտ է, ամեն մեկն իր տեսակետն է գերակա համարում: Գուցեև առաջիկայում գտնվեն առավել արդյունավետ լուծումներ, սակայն ակտիվությունը, հայրենասիրության այս ուշագրավ դրսևորումն արդեն հույս է ներշնչում, որ հետայսու մենք կկարողանանք հաղթահարել անտարբերության բարդույթն ու կսկսենք հոգ տանել հայրենիքի մասին: Մինչև վերջերս շատերի կրավորական կեցվածքը, անտարբերությունը ձևավորել էին պարարտ հող` հաճախ ոչ օգտավետ որոշումների և ձեռնարկումների համար: Իսկ այսօր ակնբախ է դառնում, որ հոգեբանորեն փոխվում ենք, փոխվում են մեր պատկերացումները քաղաքացիական հասարակության մասին:

Ոմանք գուցե հեռվից-հեռու նայելով իրադարձություններին` հրճվում են` մտածելով, թե հակամարտություն է ձևավորվում իշխանության և հանրության միջև: Իսկ իրականում հակամարտությունը նախկինում ձևավորված գիտակցության և այսօր արդեն իր մասին հայտարարող նոր գիտակցության միջև է: Ու սա´ է ողջունելին:

- Ուզում եմ, որ իմ երեխան թթվածին ունենա շնչելու, ուզում եմ ծննդատանը նոր ծնվող երեխաները թթվածին շնչեն: Ուզում եմ` մայրերը թթվածին շնչեն, և այս քաղաքը քաղաքի նմանվի,- ասում է երգիչ Արթուր Իսպիրյանը:

Սա բնավ էլ իշխանությունների դեմ պայքարի կոչ կամ էլ հակաիշխանական տրամադրության արտահայտություն չէ: Սա նոր հայաստանցու աշխարհայացքում տեղի ունեցող կարևոր փոփոխությունն է:

Եվ դա´ է կարևորը:

թյո�ΕΖΗΘΚ���] (  հատելի.

 

- Մայրենին մեր միասնության հիմքն է, շաղախն ու ողնաշարը: Մեր լինելիության խորհուրդն է: Հայերեն խոսելն ամեն մի հայի պարտքն է: Կարծում եմ` տոնը նշելով` հատուկ երդում ու հավատամք ենք հղում առ մայրենին: Հետևաբար մեր խնդիրը, մեր գլխավոր անելիքը Սփյուռքում հայ երիտասարդներին հայերեն խոսել սովորեցնելն է: Փառք ու պատիվ Սփյուռքում ապրող բոլոր այն ուսուցիչներին, ովքեր ջանք չեն խնայում` գերադասելով շատ փոքր գումարներով իրենց կյանքն ու գործունեությունը նվիրել մայրենին երիտասարդներին փոխանցելուն: Այսօր Սփյուռքում գործում են 800-ից ավելի մեկօրյա և ամենօրյա դպրոցներ: Եվ մենք փորձում ենք նաև էլեկտրոնային միջոցներով մայրենին հասցնել հայ երիտասարդությանը: Շարժում ենք սկսել` ամբողջ Սփյուռքում իրականացնելու Հանրապետության նախագահի հե-տևյալ նշանաբանը` «Տանը խոսենք հայերեն»: Ես ուզում եմ, որ իրոք յուրաքանչյուր սփյուռքահայ ընտանիքում հայերեն խոսի:

Մատաղ սերնդին ճիշտ ու գրագետ մայրենի մատուցելու գործում ամենամեծ առաքելությունը վերապահված է դպրոցին: Մեզ հետ զրույցի ժամանակ այդ առնչությամբ իր մտահոգությունը հայտնեց նաև Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետ Գայանե ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ.

- Մայրենին անաղարտ պահելն այսօր հրամայական է, քանզի ավելի շատ են այն խաթարողները, քան պահպանողները: Մենք պատերազմող երկիր ենք, և լեզվին տեր լինելը, անաղարտ ու մաքուր պահելն ամենակարևոր խնդիրն է պետության գոյության համար, ինչը սկսվում է դպրոցից ու մանկապարտեզից: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի և´ ուսուցիչները, և´ դաստիարակներն անգամ իրենց առօրյա խոսքը կազմեն գրագետ, որ երեխան գրագետ խոսք լսի: Իսկ թե ինչ է կատարվում տանը... Պարզապես պիտի ամեն ինչ անենք, որ դպրոցը հաղթի, դպրոցի լեզուն հաղթի ընտանիքում և դրսում հնչող ժողովրդախոսակցական հայերենին: Հետևողական ենք լինում, որ անգամ միջանցքներում դասամիջոցի ընթացքում երեխաներն իրար հետ հաղորդակցվեն գեղեցիկ, ճիշտ հայերենով: Ինչ խոսք, դժվար է: Օտարաբանությունները շատ են մեր լեզվում, դրսի գռեհիկ հայերենը շատ է խանգարում մեզ: Դա պայքար է, և ամեն օր պետք է լինենք այս պայքարի մեջ: Եթե ապրում է լեզուն, ապրում է նաև ժողովուրդը: Լեզուն ապրեցնողը մենք ենք: Մեր առաքելությունը շատ կարևոր է այս հարցում: Եվ դա գիտակցում են մեր ուսուցիչները, մտավորականները: Մենք չենք հուսալքվում, և բոլորս պետք է նպաստենք, որ հայերենն անաղարտ, մաքուր լինի: Իսկ մայրենին սրբորեն պահպանող մեր մայրերին կուզենայի դիմել Նժդեհի խոսքերով. «Հայ կնոջ միջոցաւ դարձի եւ զգաստութեան հրաւիրենք գաղութահայութեան ազգայնօրէն տկարացած տարրերը: Նրա պաշտպանութեան ու գուրգուրանքին յանձնենք մեր մայրենի լեզուն, Եռագոյնը, անկախութեան Մայիսը - սրբութիւննե րը մեր ցեղի»: