ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆԻՆ ԲՈՅԿՈՏՈՒՄ ԵՆ


 

Արդեն երկար ժամանակ Իջևանի ավագանին չի կարողանում բնականոն հունի մեջ ընկնել ու նիստեր գումարել, հաստատել 2012 թվականի տարեկան բյուջեն: Նման իրավիճակի պատճառն այն է, որ ավագանու մի խումբ անդամներ բոյկոտում են նիստերը, միտումնաբար հրաժարվում մասնակցել քննարկումներին: Ասում են, որ նրանք կատարում են մարզպետի հանձնարարականը, ով մինչև այսօր չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ իր հովանավորած Վարուժան Ներսիսյանը պարտություն է կրել, իսկ Իջևանի քաղաքապետ է ընտրվել Վարդան Ղալումյանը:

Իհարկե, քաղաքապետը կարող է չսպասել ավագանու որոշմանն ու բյուջետային ծախսերը սահմանել նախորդ տարվա համամասնությամբ, ինչն ամրագրված է օրենսդրութ յամբ: Բայց ակնհայտ է, որ այս քաղաքում ամեն ինչ արվում է, որպեսզի քաղաքապետը չկարողանա նորմալ գործունեություն ծավալել և հեռանա զբաղեցրած պաշտոնից: Այդ սցենարը, հավանաբար, ինչ-որ մեկին շատ ձեռնտու կլինի: