ԷՆԵՐԳԱՀԱԼՈՑՔ


 

«Հայաստանի Էլցանցեր» ընկերության մալուխները վերջին շաբաթների ցրտի հետևանքով ծանրաբեռնվել են ու ոչ այնքան մարդկանց բնակարաններն են ջերմացնում, որքան հալվում ու պայթում են` ինքնաջերմանալով: Նույնիսկ ընկերության հաղորդագրություններն են փաստում, որ այս օրերին վթարների հաճախակիությունը կտրուկ մեծացել է: Եվ իրոք, երևանցիներին «Հայաստանի էլցանցերի» մատուցած տհաճ անակնկալները պարզապես հաջորդում. են մեկը մյուսին, և անսպասելի հոսանքազրկում կարող է տեղի ունենալ օրվա ցանկացած պահի:

Այն, որ էլեկտրաէներգիայի անկանոն մատակարարման հետևանքով կենցաղային տեխնիկան շարքից դուրս է գալիս, և մեղավոր էներգամատակարարը պատասխանատվութ յան չի կանչվում` վաղուց ու բոլորին է հայտնի: Մարդկանց հոգսը, սակայն, այսքանով չի սահմանափակվում. եթե նույնիսկ բնակարանը գազով է տաքացվում, ապա հոսանքի անջատումը խափանում է նաև գազատաքացուցիչների աշխատանքը:

Ժամանակին լուրեր տարածվեցին, թե միլիարդավոր դոլարների վարկ է ստացվել այդ համակարգը թարմացնելու նպատակով, սակայն միայն էլեկտրական հաշվիչների տուփերն են փոխվել: Այս տեղեկությունը «Էլցանցերն» այդպես էլ չհերքեց: Եվ այս օրերին տեղի ունեցած ընդհատումները հուշում են, որ հերքելու ոչինչ էլ չկար: