ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԳՐՈՀԵԼ


 

Վերջին օրերին ադրբեջանական անվտանգության ծառայություններն ավելի քան երկու տասնյակ իրանցիների են ձերբակալել` մեղադրելով նրանց թմրանյութերի առևտրով զբաղվելու մեջ: Ուշագրավն այն է, որ ձերբակալվածների մեջ որոշակի թիվ են կազմում տարբեր գործակալությունների լրագրողներ, ովքեր, բնականաբար, շինծու մեղադրանքով են տարվում ազատազրկման վայրեր: Ադրբեջանական իշխանությունները որևէ բացատրություն չեն տալիս ձերբակալությունների և այն վայրերի մասին, որտեղ պահվում են իրանցիները:

Ինչպես մեկնաբանում են հենց ադրբեջանական վերլուծաբանները, այսպիսով Իլհամի վարչակարգը պատրաստվում է հող նախապատրաստել` Իրանի դեմ հարձակումներ իրականացնելու համար: Թե ի՞նչ ուժեր են Ադրբեջանին դրդում նման քայլերի, և ովքե՞ր են երաշխիքներ տվողները` հայտնի չէ, սակայն կռահելի է: Միայն տարակուսելին այն է, որ Իրանի ավանդական թշնամիները վերջին շրջանում լռություն են պահպանում, ձգտում են զգուշավոր լինել իրենց քայլերի մեջ` հասկանալով, որ Իրանում պատերազմական գործողությունների հրահրումը կարող է ճակատագրական լինել ողջ մոլորակի համար` սկիզբ դնելով երրորդ աշխարհամարտին: Գերտերությունները հապաղում են, հաշվարկներ անում, իսկ ահա Ադրբեջանը, որը քաջնազարական բախտով դարձել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, հանկարծ իրեն գերհզոր է կարծել և կամենում է ազդել աշխարհաքաղաքական զարգացումների վրա:

Անտարակույս, չի բացառվում, որ Բաքվին ոմանք հրահրում են, պարտադրում ներքաշվել արկածախնդրության մեջ: Այս հրահրումները, մեր կարծիքով, երկու բացատրություն կարող են ունենալ: Առաջին` Ադրբեջանի միջոցով լարել իրավիճակը, հասունացնել բախումը, որն էլ, իբր հարթելու համար` սկսել պատերազմական գործողությունները: Սա տրամաբանական և հավանական սցենար է համարվում, սակայն հազիվ թե նման պատասխանատվություն ստանձնեն գերտերությունները, որոնք այսօր արդեն սկսել են ձեռնպահ մնալ կտրուկ քայլեր ձեռնարկելուց: Անշուշտ, Ադրբեջանին հրահրելու «դափնին» կարող է պատկանել Թուրքիային, որի հարաբերություններն օրավուր սրվում են Իրանի հետ: «Կրտսեր եղբորը» դարձնելով «առաջամարտիկ», Թուրքիան կարող է կրակից «շագանակներ» հանել` հաշվի չնստելով անգամ ադրբեջանական շահերի հետ: Եթե Ադրբեջանը կատարի հրահրողի դերը, ապա առաջին հարվածն Իրանի կողմից հենց ինքը կստանա` կորցնելով հսկայական տարածքներ: Իրանական բանակը տարածաշրջանի ամենակազմակերպվածն ու հզորն է. այն մի քանի անգամ գերազանցում է բարոյապես կազմաքանդված ադրբեջանական բանակին:

Ուրեմն, արդեն երկրորդ սցենարը. երբ Ադրբեջանն է սեփական նախաձեռնությամբ իրավիճակներ ստեղծում` պատերազմական գործողություններ սկսելու, դա հենց իր համար է դառնում խիստ վտանգավոր: Իհարկե, Ադրբեջան-Իրան ենթադրյալ ռազմական բախման դեպքում Թուրքիան կարող է օգնություն հայցել Իսրայելից և միանալով նրան` անցնել Ադրբեջանի կողմը: Բայց այս դեպքում էլ ՆԱՏՕ-ն կարող է չաջակցել իր անդամ Թուրքիային, քանի որ Ադրբեջանը չի հանդիսանում Հյուսիս-Ատլանտյան դաշինքի անդամ և ՆԱՏՕ-ն առայժմ շահագրգռված չէ պատերազմական նոր օջախ ստեղծել:

Հարց է ծագում, մի՞թե Ադրբեջանում հաշվի չեն նստել այն իրողության հետ, որ իրանական բանակը կարող է ջախջախիչ հարված հասցնել և գնդակոծել նավթավերամշակման ձեռնարկությունները: Հավանաբար այդ հաշվարկներն արել են, սակայն Ադրբեջանը շարունակում է իր հույսը կապել Իրանական Ադրբեջանի (Ատրպատականի) բնակչության հետ` կարծելով, թե նրանք երկրի ներսում խռովություններ կսկսեն և հիմք կդնեն երկպառակություններին: Սա հավանական կհամարվեր` եթե շրջանցեինք այն հանգամանքը, որ Իրանում ապրող ադրբեջանցիների գերակշռող մեծամասնությունը չի կամենում զատվել Իրանից, չի ընդունում Ադրբեջանը…

���:���] (  ործընկերներին: Հնարավոր է` ձեզ նոր պաշտոն առաջարկեն. համաձայնեք` առանց վարանելու, որովհետև շուտով ձեր կյանքում նշանակալի փոփոխություններ են սպասվում:

 

ԱՌՅՈՒԾՆԵՐ. Օրը բարեհաջող չէ: Կենսական ուժերը կսկսեն նվազել: Տարբեր մարդկանց ձեր տեսակետների «դրոշի» ներքո համախմբելու ձգտումը կարող է տարաձայնություններ, վեճեր առաջացնել կամ բացասական փոփոխություն բերել ձեր կյանք:

ԿՈՒՅՍԵՐ. Անբարեհաջող օր է: Անակնկալ տհաճությունները կարող են ձեզ հիասթափեցնել մտերիմներից: Ձգտեք հնարավորինս սառնասիրտ լինել և խուսափել գործնական հանդիպումներից, այլապես սկզբունքային հարցերում չափազանց դժվար կլինի գործընկերների հետ ընդհանուր եզրակացության հանգել: Կարևորագույն հարցերի վերաբերյալ որոշումները թողեք վաղվան, որովհետև այսօր կդժվարանաք կենտրոնանալ և չսխալվել:

ԿՇԵՌՔՆԵՐ. Օրը տագնապալի է: Հաջողություն կարող են ունենալ միայն գործարարությամբ զբաղվողները: Իրենց աշխատունակության շնորհիվ նրանք առավելագույնս կիրագործեն սեփական մտադրությունները: Այլ ոլորտներում ցանկացած նախաձեռնություն կամ ակտիվ գործունեություն հոգնեցուցիչ կլինեն և անբավարարություն կպատճառեն: Հնարավոր են նյարդային ցնցումներ և գլխացավեր:

ԿԱՐԻՃՆԵՐ. Պասիվ օր է` էներգետիկ ներուժի անկումով: Հոգնությունն ու դյուրագրգռությունը կարող են նույնիսկ ցասումի (կատաղության) հասցնել: Չի կարելի բացասական հույզերը ներսում պահել: Վերլուծեք դրանց պատճառներն ու հնարավոր հետևանքները և տիրապետեք դրանց: Ընտանիքում հնարավոր է վեճ` երեխաների հետ:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ. Կենսական ակտիվության նոր փուլը կառույգացնի ձեզ, սակայն ավելորդ եռանդը կարող է շեղել ձեզ բուն նպատակներից և խանգարել` դրսևորելու ձեր ունակությունները: Շրջապատողների համակրանքը շահելու և բոլորի աչքում ավելի լավը երևալու ցանկությունը կին-Աղեղնավորին կարող է նյարդայնացնել կամ գժտեցնել մտերիմ մարդու հետ: Իսկ անսպասելի տհաճությունները կարող են բարդացնել տղամարդ-Այծեղջյուրների հարաբերություններն ընկերների հետ:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ