ՍԵՐՈԲԻ ԿՆՈՋԸ ԴԵՄ ԵՆ


 

Մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանին պատկանող ընկերության աշխատակիցներն արդեն մի քանի օր է` չեն աշխատում և նամակներ են հղում երկրի նախագահին ու վարչապետին: Նրանք խնդրում են օգնել` լուծելու իրենց աշխատանքային հարաբերությունները սեփականատիրոջ կնոջ հետ, ով ամուսնուն դատապարտելուց հետո ստանձնել է ընկերության կառավարումը:

Ախթալայի աշխատավորները բողոքում են, որ կրճատվել են աշխատավարձերը, հետամանորյա շրջանում իրենց աշխատեցրել են, սակայն չեն վճարել օրենքով սահմանված կարգով: Սեփականատիրոջ կինն էլ չափազանց «սկզբունքային» է դարձել և չի ուզում կատարել իր պարտականությունները` այսպես ինքնատիպորեն վրեժխնդիր լինելով տեղացիներից` որ չեն պաշտպանել ամուսնուն:

Թե ինչով կվերջանա այս վեճը` հայտնի չէ, սակայն ակնբախ է, որ դիմակայությունը շատ երկար է տևելու: Որովհետև ինչպես այս, այնպես էլ շատ ընկերություններում սեփականատերերն աշխատում են առանց օրենքների` հաշվի չնստելով աշխատանքային օրենսդրության պարտադիր պահանջների հետ: