ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՉԵՆ ԱՏՈՒՄ


 

Մի շարք լրատվամիջոցներում հայտնված տեղեկություններն առ այն, թե ՀՀԿ-ում ամեն ինչ անում են` Հովիկ Աբրահամյանին կուսակցության նախընտրական շտաբի պաշտոնից ազատելու մասին, պարզվում է` չեն համապատասխանում իրականությանը: Աբրահամյանին ՀՀԿ-ում ոչ միայն չեն ատում, այլև արդեն հայտնի է, որ նա համամասնական ցուցակում կլինի չորրորդը` Սերժ Սարգսյանից, Տիգրան Սարգսյանից և Տարոն Մարգարյանից հետո: Ի դեպ, ինչպես վստահեցնում են իրազեկ աղբյուրները` ՀՀԿ ցուցակի առաջին տասնյակում տեղ կգրավեն նաև Դավիթ Հարությունյանը, Հրանուշ Հակոբյանը, Էդուարդ Շարմազանովը, Սամվել Նիկոյանը, Արմեն Աշոտյանը և Գալուստ Սահակյանը: