Վարորդից` միլիոնատեր

կամ` ոչ առաքինի առաքիչ


 

Ապրանքներ մատակարարող ֆիրմաներից մեկի տնօրենի հաղորդման հիման վրա կատարված հետաքննությամբ` ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցներն օրերս պարզել են, որ նույն ֆիրմայի վարորդ-առաքիչ, 30-ամյա Արմեն Գ.-ն 2011 թ. օգոստոսի 1-ից հանդիսանալով նյութական պատասխանատու անձ, իրեն վստահված 16 միլիոն 300.000 դրամի ապրանքների իրացումից առաջացած գումարից յուրացրել է առանձնապես խոշոր չափերի հասնող` 11 միլիոն 590.000 դրամ, որը ծախսել է անձնական կարիքների համար: