Աղավնիները Մոսկվա չհասան


 

Փետրվարի 17-ի վաղ առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում` թույլատրվող չափերից մեծ ուղեբեռ տեղափոխող և կասկածելի վարքագիծ դրսևորած մի քաղաքացու հրավիրել են ոստիկանության գծային բաժին:

Պարզվել է, որ Երևան-Մոսկվա չվերթի ուղևոր, 52-ամյա Վանուշ Ս.-ն փորձում էր մաքսանենգ ճանապարհով Մոսկվա տեղափոխել 126 աղավնի:

Վանուշ Ս.-ն ներկայացրել է սերտիֆիկատ, որով նրան թույլատրվել էր մաքսային սահմանով անցկացնել ընդամենը 45 աղավնի:

Հայտնաբերված աղավնիները վերցվել են համապատասխան փորձաքննության:

Փաստով զբաղվում է ոստիկանության տրանսպորտային հանցագործությունների քննության բաժինը: