Հարբած և հայհոյասեր


 

Աբովյան քաղաքի մի բնակչուհի ահազանգել է ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ հարևանուհի Շողիկն ու նրա ընկեր Արարատը խանգարում են իրենց հանգիստը:

Ոստիկանները պարզել են, որ ժամը 20.00-ից մինչև գիշերվա ժամը 1-ն ընկած ժամանակահատվածում 35-ամյա Շողիկ Գ.-ն և Արարատը հարբած վիճակում վիճաբանել են հարևանուհու հետ, որի ընթացքում Շողիկ Գ.-ն շուրջ 30 րոպե տվել է սեռական բնույթի հայհոյանքներ` խանգարելով հարևանների հանգիստը: