ՇԱՀԵՑԻՆ. որը` որքան...


Կոալիցիոն եռյակի` ՀՀԿ-ԲՀԿ¬ՕԵԿ¬ի` շաբաթավերջին տարածած միասնական հայտարարությունը հավանական է, որ տևական ժամանակ ներքաղաքական կյանքի խաղաղության երաշխավորը դառնա: Փաստաթուղթը ոչ միայն միտված է վերջին շրջանում ակտիվորեն շրջանառված` իբր ներքին հակասությունների և եռյակի պառակտման հնարավորության թեման բացառելուն, այլ, նախ և առաջ` փոխադարձ վստահության ամրապնդմանը: Եվ, իհարկե` այն հստակ ու տեսանելի պայմանով, որ նախընտրական շրջանում մրցակցության սրացումն անցանկալի զարգացումների չի հանգեցնի, ու դաշինքը լքել¬չլքելու թեման կողմերից որևէ մեկը չի քննարկի: Այսուհանդերձ, քաղաքական առումով` ստորագրված հուշագրով բոլոր կողմերը շահեցին: ԱԺ¬ից չվտարվելու մասով, թերևս, ամենից ավելի ՕԵԿ¬ը շահեց: Իսկ հնարավոր առճակատումը կանխելու առումով` ՀՀԿ¬ն ու ԲՀԿ¬ն: Առիթն օգտագործվեց` խաղաղ նախընտրական քարոզչություն և հնարավորինս արդար ընտրություններ անցկացնելու երաշխիքներ հնչեցնելու ու դրանով իսկ առնվազն առաջիկա մեկ տարվա ներքաղաքական կայունությունը երաշխավորելու առումով: Ընդ որում, ամեն ինչ սպասվածից էլ ներդաշնակ ընթացք ունեցավ, և նման իրավիճակը մինչև անգամ ինքնաբերաբար արդիականացնում է միասնական դաշինքով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հեռանկարը: Իր հերթին ընտրություններին միասնաբար մասնակցելու հավանականությունը (առաջիկայում միգուցե` նպատակահարմարությունը) առարկայացնում է նաև 2013¬ին ևս Ս. Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու հայտարարությունները: Հուշագիրն ստորագրած քաղուժերն արդեն իսկ կարող են կանխատեսել, որ նախանշված կայունությունն ու խաղաղ մրցակցությունն ապահովող ավելի մեծ խթան, քան միասնական դաշինքն է` հազիվ թե գտնվի: Առավել ևս, որ նման սցենարը ձեռնտու է կողմերից բոլորին: ԲՀԿ¬ն կհաղթահարի երկրորդը լինելու բարդույթը, ինչը նախորդող ամիսների տարաձայնությունների հիմնական կռվաններից էր: ՕԵԿ¬ը հնարավորություն կստանա թեկուզև փոքրաքանակ ներկայացվածությամբ տեղ գտնել նոր ԱԺ¬ում և խուսափել 5 տոկոսը չհաղթահարելու ու վերջնականապես խայտառակվելու հեռանկարից: Այսպիսով, թարմացված հուշագիրը, չեզոքացնելով նոր դաշնակիցներ ձեռք բերելու ընդդիմության նկրտումները, կոալիցիոն համագործակցության վերահաստատման և ներքաղաքական լարված իրադարձությունները հնարավորինս լիցքաթա փելու գլխավոր նախապայման դարձավ, ինչը իշխանության պարագայում լրջագույն ձեռքբերում կարելի է համարել: