ՀԱՅՐԵՆԱԿԱՆՉ


ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ մեկնաբանությունները Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակից ստացված տեղեկությունների համաձայն` Ադրբեջանի զինված ուժերը փետրվարի 20-ին բազմաթիվ անգամներ խախտել են հրադադարի ռեժիմը: Ադրբեջանական լրատվամիջոցներում ադրբեջանական բանակի բազմաթիվ զոհերի ու վիրավորների մասին տեղեկությունները կարող են հետևանք լինել ինչպես իրենց բանակում տեղի ունեցող ինքնասպանությունների ու ինքնախեղումների, այնպես էլ այդ կորուստների մի մասը կարող է հետևանք լինել ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն գործողությունների: Հաշվի առնելով այն, որ ադրբեջանական կողմը սադրանքը դարձրել է առօրյա գործելակերպ` հնարավոր է նաև, որ կորուստների մասին բազմաթիվ հրապարակում ներով Ադրբեջանը փորձում է հող նախապատրաստել հետագա սադրանքների համար: