Ուռուցքաբաններին զարհուրեցրել է կոկա¬կոլայի բաղադրությունը


Կոկա¬կոլա և Պեպսի ըմպելիքներում օգտագործվող ներկանյութերը կարող են խթանել քաղցկեղի զարգացումը: Այս մասին բարձրաձայնել են հանուն առողջ կենսակերպի պայքարողները (տեղեկացրել է բրիտանական The Daily Mail թերթը): Ինչպես պարզել են ակտիվիստները` կեղծիք է արտադրողների այն հավաստիացումները, թե «Կոլան» կարամելի գույնն ունի: Դա քաղցկեղածին նյութերի մուգ դարչնագույն խառնուրդ է` միանգամայն ոչ բնական: Միայն «Կոկա¬կոլա»¬ի գովազդներում են ցուցադրվում բնական բաղադրիչները` կոֆեինը, վանիլը, դարչինը, նույնիսկ` համեմը: Մինչդեռ առողջ սննդի համար պայքարող ակտիվիստները պնդում են, որ իրականում եթե բնական ինչ¬որ մասնիկ էլ կա, ապա դա էլ ոչնչացնում է ներկանյութը, որն արտադրողները կարամել են կոչում: Իսկ «Կոլայի» համար այդ կարամել կոչվածը ստանում են շաքարի, նաշադրի սպիրտի և ծծմբաթթվական աղի քիմիական այրումով` բարձր ճնշման ու ջերմաստիճանի պայմաններում: Եվ դրա արդյունքում ստացված գունավորիչն արդեն իսկ վտանգավոր է կյանքի համար: Ինչպես պարզաբանել են փորձագետները` ամերիկյան արտադրողներն օգտագործում են 4 տիպի արհեստական կարամել, որոնցից երկուսում օգտագործվում է նաշադրի սպիրտ: Ու կոլայի և գարեջրի մեջ հենց այդ կարամելի օգտագործման դեմ են պայքարում ամերիկացի ուռուցքաբանները: «Կոկա¬կոլայի» վտանգների մասին նոր չէ, որ խոսվում է: Այդուհանդերձ, այն արտադրվում է, և նրա պիտակների վրա չի նշվում, որ այն վտանգում է առողջությանը: