Աշխարհի անմենախմող ազգը


Պարզվում է` մոլդավացիներն են: Իսկ խմողի մեծ համբավ վաստակած ռուսներն ընդամենը 4¬րդ տեղում են: Միջազգային կազմակերպություններից մեկը արտասովոր զեկույց է հրապարակել, ըստ որի` աշխարհում ալկոհոլային խմիչքների ամենաշատ սպառողը Մոլդովան է: Այդ փոքրիկ երկրի ամեն բնակիչ տարեկան միջին հաշվով օգտագործում է 18-22 լիտր ալկոհոլային խմիչք: Ամեն բնակիչ` ասել է թե նաև ծերերն ու երեխաները: Ու եթե միայն բուն խմողներին հաշվեին, նշանակում է` այդ թիվը կարող էր կրկնապատկվել: