Թեստ` համապատասխանության Հումորով. մի քիչ էլ` լուրջ


Հազիվ թե առարկեք, որ հումորով ավելի հեշտորեն են հաղթահարվում շատ դժվարություններ: Հումորն անլրջությունը չէ: Ընդհակառակը, սթափ մտքի ու արագ կողմնորոշման լավագույն արտահայտությունն է: Ուրեմն ընտրեք առաջարկվող տարբերակներից Ձեզ դուր եկածը` չմոռանալով, որ դրանք նաև հուշում են, թե ինչպես վերաբերվել համապատասխան իրավիճակում: 1. Անսպասելիորեն շուտ եք վերադառնում գործուղումից և Ձեր երկրորդ կեսին գտնում եք ուրիշի հետ: Առաջին միտքը, որ կշամփրի Ձեր ուղեղը` ա) սպանել (-1 միավոր), բ) նա այնուամենայնիվ իմ կեսն է (+1 միավոր), գ) ուրեմն Դուք չեք նրա երկրորդ կեսը (+2 միավոր), դ) սխալ տեղում եք հայտնվել (+1 միավոր), ե) ժամանակին չեք եկել. ուշացել եք (-3 միավոր), շուտ եք եկել (+7 միավոր), զ) ձեր տուն հյուր է եկել (+10 միավոր): 2. Ձեզ ամուսնալուծություն են առաջարկում: Դուք` ա) ձևացնում եք, թե չլսեցիք կամ չազդվեցիք (+5 միավոր), բ) կհամարեք դատարկաբանություն կամ կատակ (-1 միավոր), գ) բուռն զարմանք կարտահայտեք (-3 միավոր): 3. Ձեր զուգընկերոջը (զուգընկերուհուն) բռնացրել եք ուրիշի հետ. ա) կզարմանաք ու կխանդեք (0 միավոր), բ) անկեղծորեն կասեք, թե ինչ եք մտածում (+2 միավոր), գ) կանպատվեք. հայհոյանքներով (-10 միավոր), առանց գռեհիկ բառերի (-5 միավոր), 4. Եթե Ձեզ ասում են` «գնա», ո՞ւր կգնաք. ա) կհեռանաք (0 միավոր), բ) կգնաք մթերք գնելու (+15 միավոր), գ) կգնաք` ուր պատահի (-1 միավոր), դ) կգնաք` ճշմարտություն որոնելու (+1 միավոր), ե) ուրիշ կնոջ (տղամարդու) մոտ (+4 միավոր), զ) այնտեղ, ուր ուղարկել են (+25 միավոր): ՀԱՇՎԵՆՔ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ. 41 և ավելի միավոր. Դուք ունե´ք հումորի զգացում: Կարողանում եք ծիծաղել սեփական և ուրիշների անհաջողությունների վրա: 40-30 միավոր. Ինքներդ Ձեզ չեք ճանաչում. ուրիշները Ձեզ ավելի լավ են ճանաչում: 29-15 միավոր. Դուք գիտեք, թե ինչ եք ուզում, բայց չեք ցանկանում, որ ուրիշներն էլ դա իմանան: 14-1 միավոր. Վերանայեք Ձեր հայացքներն ու պահվածքը: Բացասական միավորներ. Բարեկամներին ու մտերիմներին խնդրեք, որ օգնեն Ձեզ: