Բաց նամակ «Ավանգարդ» թերթի խմբագրությանը


Վերջին շրջանում ակտիվորեն շրջանառվում է ընտրողների հետ ՀՀ նախագահի թեկնածուների հանդիպումների վայրերը Երևանում քաղաքապետարանի հետ համատեղ քննարկելու խնդիրը: Նպատակն արդարացված է` չխաթարել մարդկանց և փոխադրամիջոցների տեղաշարժը: Այս առաջարկը, սակայն, սվիններով են ընդունում քաղաքական ուժերը (Նախագահի թեկնածուները): Նախագահացուները դա փորձում են որակել իբրև իրենց սահմանադրական իրավունքների ոտնահարում: Իր աշխատանքներում բավական թերություններ ունենալով հանդերձ` կարծում ենք` Երևանի քաղաքապե տարանն այս հարցում ճիշտ դիրքորոշում է ընտրել: Չէ՞ որ, բոլոր քաղաքացիները չէ, որ ցանկություն կունենան մասնակցել թեկնածուների հրավիրած հանդիպումներին կամ հանրահավաքներին: Սակայն, նրանք էլ ունեն իրենց սահմանադրական իրավունքը` երթևեկային խցանումներից զերծ մնալու, քաղաքում իրենց տեղափոխումը առանց լրացուցիչ խոչընդոտների իրականացնելու և ժամանակին տեղ հասնելու համար: Կարծում ենք` անհարկի աղմկարարություն է «սահմանադրական իրավունքներից» կառչելը, որովհետև անգամ ապագա Նախագահի սահմանադրական իրավունքներն էլ անսահմանափակ չեն և ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում են մեր` շարքային քաղաքացիների իրավունքները: